o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ու Ռուսաստանը ինչ-որ կերպ պետք է միմյանց հետ լեզու գտնեն.փորձագետ

04.08.2018 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանն ու Ռուսաստանը ինչ-որ կերպ պետք է միմյանց հետ լեզու գտնեն.փորձագետ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջ բերել Հայաստանում: Չանդրադառնալով տարբեր կարծիքներին` այնուամենայնիվ, նկատենք, որ շատերի կարծիքով այդ հայտարարությունը հետեւանքներ կարող է ունենալ: 
Միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ կարծիքով` այս հայտարարությունները որեւէ ազդեցություն չի ունենան հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վրա: Ըստ նրա, Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ բնական է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է միմյանց ինչ-որ ձեւով հասկանան. «Բնականաբար, նման հարցեր պետք է ծագեին, եւ վստահ եմ, որ այսպիսի հայտարարություններ վաղը մյուս օրը կհնչեն նաեւ Եվրոպայի կողմից, սրանով հարաբերություններում նոր որակներ են ձեւավորվում: Կարծում եմ` ուշ թե շուտ բոլորը կգան մեկ ընդհանուր հայտարարի, որովհետեւ Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունների պահպանումը ձեռնտու է: Եկեք անկեղծ լինենք, որ Ռուսաստանի համար Հայաստանին կորցնելը նույնն է, ինչ որ կորցնի Հարավային Կովկասը, քանի որ այս տարածաշրջանում ՌԴ-ն, որպես բարեկամ, ունի միայն Հայաստանին: Մենք Ռուսաստանի հետ ունենք օբյեկտիվ եւ ռազմավարական գործընկերային հարաբերություններ, եւ դրանք այդպես էլ կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունները կգան նոր որակի: Կրկնում եմ` սա նորմալ գործընթաց է, պետք  չէ վատ բաներ մտածել: Այն, որ Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական գործընկերն է այս տարածաշրջանում, այս հատվածը չի փոխվել, եւ հայտարարությունն էլ պետք է դիտարկել այս կոնտեքստում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Մ. Ղումաշյանը:

ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА