o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ հայտարարությունը կապված է կոնկրետ կարգավիճակում կոնկրետ անձի հետ, ինչը բացարձակապես չի վերաբերում Ծառուկյանի անձի

03.08.2018 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իմ հայտարարությունը կապված է կոնկրետ կարգավիճակում կոնկրետ անձի հետ, ինչը բացարձակապես չի վերաբերում Ծառուկյանի անձի

Հարգելի ընկերներ...
Երեկ իմ տարածած հայտարարությունը որոշակի շրջանակների կողմից շահարկվում է բոլորովին անպատեհ...
Ասել եմ և կրկնում եմ. Երևանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությանը չսատարելը բացարձակապես կապ չունի իմ և իմ հարգարժան ղեկավար պարոն Ծառուկյանի փոխհարաբերությունների հետ... 
Էլի եմ կրկնում. Ծառուկյանն իմ ավագ եղբայրն է, իմ քաղաքական ղեկավարը, նա իմ կյանքում մեծ ներդրում ունեցած մարդ է, ես չեմ կարող իր հեղինակությունն ուրանալ... Միակ մարդն է, ով առանց որևէ ակնկալիքի, ինձ, որպես մասնագետ, գնահատել և տեղ է տվել իր կողքին՝ այն դեպքում, երբ մյուս կուսակցական ցուցակներում «մուտքն անհատույց չի եղել»…
Ծառուկյանն իմ բարեկամն է, այդտեղ երկրորդ կարծիք չկա... Նա ինձ համար թանկ մարդ է, բայց ես ինձ կեղծել չեմ
կարոող...
Լավ, միթե՞ սա է իրավական ու ժողովրդավարական պետությունը, երբ պատգամավորն իր կարծիքն արտահայտելու համար ստիպված է պաշտպանվել ինչ-որ մեկից...
Իմ հայտարարությունը կապված է կոնկրետ կարգավիճակում կոնկրետ անձի հետ, ինչը բացարձակապես չի վերաբերում Ծառուկյանի անձին...
Ծառուկյանն իմ բարեկամն է, բայց ես չեմ պաշտպանելու Նաիրա Զոհրաբյանին, ում աշխատուժն ավելի նպաստավոր կլինի ցանկացած այլ տեղ, բայց ոչ Երևանի քաղաքապետի պաշտոնում...

7 հրատապ առաջարկ կառավարությանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից

Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրում է ԱԺ <<Ծառուկյան դաշինքի>> պատգամավոր ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА