o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա բաղադրատոմս. Լազանյա

03.08.2018 15:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Օրվա բաղադրատոմս. Լազանյա

Բաղադրությունը՝

Լազանյայի շերտեր 10-14 հատ

300 գրամ տավարի ու 200 գրամ խոզի միս

«Պարմեզան» տեսակի պանիր 100-150 գրամ

500 մլ կաթ

Ամանորյա բաղադրատոմս. «Խոզուկներ»

2-3 ճաշի գդալ ալյուր

40-50 գրամ կարագ

Մեկ գլուխ սոխ,  մեկ պճեղ սխտոր

Տոմատի մածուկ 2-3 ճաշի գդալ

Սև աղացած պղպեղ

 

Պատրաստման եղանակը՝

Սոխն ու սխտորը մանր կտրատել ու տապակել՝ մինչև չորուկի վարդագույն դառնալը: Ստացված զանգվածի վրա ավելացնել աղացած միսը ու եփել  20-25 րոպե: Ավելացնել 1 սուրճի բաժակ սպիտակ գինի: Երբ գինին գոլորշիանա, ավելացնել տոմատի մածուկն ու խառնել:

Մարմանդ կրակի վրա հալեցնել սերուցքային կարագը, ավելացնել ալյուր ու խառնել: Դանդաղ ավելացնել սառը կաթը, այնպես, որ  միասեռ զանգված ստացվի: Աղ ու պղպեղ ավելացնել և եփել 5-7 րոպե:

Լազանյայի պատրաստի շերտերը մի քանի վայրկյանով դնել եռացող աղի ջրի մեջ, ապա տեղադրել ջեռոցի տարայում:  Շերտերի վրա լցվել  տապակ միսն ու քերած պանիր ավելացնել:  Ծածկել լազանյայի շերտերով: Նույն հաջորդականությամբ ևս 4-5 շերտ ավելացնել: Վերջին շերտը չծածկել: Տեղադրել նախապես լավ տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 20-25 րոպե 200-220° ջերմատիճանով: Ապա հանել լազանյան ջեռոցից, վրան ավելացնել քերած պանիրը, նորից տեղադրել ջեռոցում և թողնել մոտ 5 րոպե՝ մինչ վարդագույն երանգ ստանալը:

Բարի ախորժակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА