o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

03.08.2018 14:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավիթ Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Արդյոք ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական եւ իրավական վերջին գործընթացները չե՞ն թուլացնում Արցախի անվտանգությունը հարցով դիմեցինք Արցախի նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՆ

 – Մենք գտնում ենք, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես իրավական դաշտում եւ չքաղաքականացվեն: Բայց հենց սկսում ենք քաղաքականացնել, ինչ խոսք, դրանք միանգամից բարդությունների են բերում: Եթե մեր պետությունները թուլանան, պառակտվեն, սկսենք մեկս մյուսին ատել, բնական է, որ բոլոր տեսանկյուններից էլ դա երեւալու է: Հետեւաբար՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օրենքի գերակայություն լինի, ոչ թե սուբյեկտիվ մոտեցումներով առաջնորդվենք:

Դավիթ Տոնոյանը պետք է պատրաստ լինի.«168 ժամ»

Իսկ կոնկրետ Քոչարյանի դեպքում ի՞նչ եք կարծում, սա քաղաքական հաշվեհարդար է, թե՞ օրենքի գերակայություն:

Պետք է բոլոր հարցերում լինեն ճիշտ ու արդարացի ընկալումներ, ցանկացած հարցում չպետք է լինի անգամ չնչին կասկած, կասկածի անգամ մեկ նշույլ: Մենք մեր պետականությունը հենց այս ձեւով պետք է պահպանենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА