o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում դեմոկրատները պահանջում են հետաքննություն սկսել Թրամփի նկատմամբ

03.08.2018 10:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՑԱԽ
ԱՄՆ-ում դեմոկրատները պահանջում են հետաքննություն սկսել Թրամփի նկատմամբ

Մի քանի դեմոկրատ սենատորներ Պենտագոնից պահանջում են հետաքննություն սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ Air Force One նախագահական ինքնաթիռի  ապօրինի օգտագործման հետ կապված, հաղորդում է ABC-ն։

ԱՄՆ Կոնգրեսում ասել են, որ եկել է Թրամփին իմփիչմենթ հայտարարելու ժամանակը

«Այդ մասին հաղորդումները կարող են նշանակել, որ ԱՄՆ նախագահը կամ նրա ընտանիքը պետական գույքն օգտագործել են սեփական շահի համար»,-ասվում է դեմոկրատների նամակում։

«Խոսքը Force Air One ինքնաթիռը նրանց հատկացնելու մասին է, որոնք գոլֆ ակումբի անդամներ են կամ Force Air One-ի նկատմամբ հասանելությունը գնելու որոշ քաղաքացիների պոտենցիալ հնարավորության մասին՝ ԱՄՆ նախագահի գոլֆ ակումբ գումարային փոխանցումների միջոցով»,-ընդգծվում է փաստաթղթում։

Սպիտակ տանը հայտարարել են, որ «ԱՄՆ նախագահի ընտանիքը կամ ընկերները Force Air One-ից հաճախ են օգտվում և դրանում առանձնահատուկ ոչինչ չկա, քանի որ տարիներն առաջ նախորդ վարչակազմերը ևս այդպես են վարվել»։

Image result for trump air force one

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА