o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն մի որդեկորույս մայր ազատագրված տարածքների համար մի աշխարհ է կորցրել»

02.08.2018 18:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ամեն մի որդեկորույս մայր ազատագրված տարածքների համար մի աշխարհ է կորցրել»

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտարարությանը, թե իբրեւ Արցախի ազատագրված տարածքները «գրավյալ» տարածքներ են, արձագանքեցին շատերը, այդ թվում` Արցախի ազատագրման համար իրենց կյանքը զոհած հերոսների ծնողները:

Մուծվեք, քանի դեռ ուշ չէ

Գավառում ծնված հերոս ԱՐԱՄԱՅԻՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ մայրը` տիկին Անուշ Հակոբյանը ցավով է նշում, որ հայ կինը, հայ մայրը կարող է նման արտահայտություն իրեն թույլ տալ, մոռանալով, որ Արցախի յուրաքանչյուր տարածք թշնամուց ազատագրելու համար զոհվել են հայ երիտասարդներ:
Արամայիս Ոսկանյանը զոհվել է 2016 թվականի հունվարին`թշնամու դավադիր գնադկից, այն պահին երբ պաշտպանում էր ազատագրված տարածքները, որոնք ցանկացած հայի համար պետք է դառնանա սրբազան վայր:
Անուշ Հակոբյանը մինուճար որդուն ունեցել է 40 տարեկանում` երեք աղջիկներից հետո, ասում է, սիրով ու հպարտությամբ  է որդուն ճանապարհել բանակ, քանի որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրի պարտքն է. «Մեր երազանքն էր որդի ունենալը, նրան բանակ ճանապարհելը հպարտություն էր: Վստահ էի, որ բանակին ու հայրենիքին արժանի զավակ եմ տալիս, նրան այնպես էի դաստիարակել, ինչպես 30 տարի շարունակ դաստիարակել էի Գավառի մանկատան երեխաներին` հայրենասիրական ոգով: Նրա համար հայրենիքի հողն ամեն ինչից վեր էր, նույնիսկ սեփական կյանից, այդ պատճառով էլ որդիս զոհվեց»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց հերոսի մայրը: Նրա խոսքով, եթե որեւէ մեկը համարձակվի իր որդու կյանքի գնով պահած հողը դարձնի շահարկման թեմա, փորձի հանձնել թշնամուն, ապա այդ ամենը կարող է անել միայն իմ դիակի վրայով:
Տիկին Անուշը պատմում է, որ Արամայիսն ամեն ինչ արել է, որպեսզի պատվով ծառայի. «Երբ արձակուրդ էր եկել,  հայ ու որդի զրուցում էին, երբ խոսք եղավ տարածքներ հանձնելու մասին, որդիս շատ զայրացավ ու ասաց, որ հայկական կողմը մի թիզ անգամ տարածք չպետք է հանձնի թշնամուն: Ու այսքանից հետո այսօր խոսում են տարածքներ հանձնելու մասին: Տիկին Զոյա, երբ ձեր որդին կգնա ծառայության, հող կպաշտպանի ու կզոհվի, այն ժամանակ էլ մենք կարող ենք խոսել տարաքծներ հանձնելուց: Ազատագրված տարածքների համար որդեկորույս ամեն մի մայր մի աշխարհ է կորցրել»,-նշեց Անուշ Հակոբյանը: Նա կոչ արեց, որ այլեւս չհամարձակվեն արտաբերել «գրավյալ» տարածք արտահայտությունը, հատկապես այն դեպքում, որ Ադրբեջանի կողքին ցանկացած զիջման դեպքում հայ ժողովուրդը չի ապրելու խաղաղ պայմաններում. «Մենք պայքարելու ենք եւ հաղթելու, սա մեկընդմիշտ թող հասկանան հող հանձնողները եւ հող պահանջողները»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА