ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

01.08.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Կրթության եւ գիտության նախարարությունից հայտնում են, որ իրենց նախարարը որոշել է Գիտություների ազգային ակադեմիայի շենքը վերածել մարիխուանա-կանեփ աճեցնելու ջերմոցների, դրա համար ա փակում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԴԻԼԵՄԱ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵՎ ԿՈՄԻԿ ՀԱՅԿՈՅԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գնա՞լ, թե՞ չգնալ ընտրության, այս է խնդիրը…

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ)

Երեւանի թատերական ինստիտուտից հայտնում են, որ Վազգեն Մանուկյանի մատնաշած դերասանը թատերականի դիպլոմ էլ չունի ու դիլետանտ արտիստ է…

 

ՄԵՐՕՐՅԱ ՖՈՒՆՏԸ

Կամո Արեյանը նստել է Արգիշտի թագավորի, Մենուայի, Կարեն Սերոբիչի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, կնստի նաեւ Նիկոլի օրոք:

 

ԻՅԱ, ԻՐՈ՞Ք (ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ` «ԽԱԲՎԱԾ ԵՄ ԵՂԵԼ, ՈՐ ՀԱՎԱՏԱՑԵԼ ԵՄ ՀՀԿ-Ի ԿՈՒՐՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՀԿ-ի կազմբաժնից հայտնում են, որ Ալիկ Սարգսյանը կեղծում է, քանի որ ՀՀԿ-ի կուրսին խաբվելուց առաջ էլ նա կույս չի եղել…

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՏՊ-Ի ՓՈԽԱՐԵՆ ԻՐԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԱՌԹԻՎ)

– Դե իրեն ով կարող է ձեռք տալ, որովհետեւ հա՛մ քոռ ա, հա՛մ զոռ ա…

 

ՊԱՐԱԿԱՆՈՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Թավշյա ռեվկոմից հայտնում են, որ ինչքան էլ ԱԺ պատգամավորները տքնեն նոր Ընտրական օրենսգրքի վրա, միեւնույնն է` հաստատելու են Ընտրական օրենսգիրքը «ըստ Իոանիսյանի»:

 

 

ЗА ЧТО??? (ԹԱՎՇՅԱ ՀԵՂԿՈՄԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԱՆՏԵՂԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Было бы за что - убил бы!

 

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՓԱԿԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА