ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.08.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց  փաստ` այժմ տարատեսակ մութ անկյուններից լույս աշխարհ են դուրս եկել եւ լեզու են առել նրանք, ովքեր «հանցավոր ռեժիմի» օրոք հազար թումանով մկան ծակ էին փնտրում` տարատեսակ պացիֆիստները, կապիտուլյանտները, հող հանձնողները, թուրքի հետ եղբայրացողները: Ահավասիկ. ՀԱԿ կուսակցության սկանդալային ներկայացուցիչ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, ում մասին արդեն գրեթե բոլորը մոռացել էին, հանկարծ հայտարարեց, որ ազատագրված տարածքները ոչ թե ազատագրված են, այլ` գրավյալ. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ: Ըստ էության, դուք լավ գիտեք, եւ այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»: Ավելին, նա հայտարարեց, որ այդ տարածքները պետք է հանձնել: Դե ինչ, զարմանալով հանդերձ, հարկ է արձանագրել, որ ժամանակն է կրկին առաջին պլան բերել «հող հանձնողին հանձնենք հողին» կարգախոսը:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ նորը լավ մոռացված հինն է, զարմանալի ճշգրտությամբ հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Անդրադառնալով նիկոլականների` չհամաձայնողներին լռեցնելու զազրելի պրակտիկային, նա որոշակի պատմական էքսկուրս կատարեց. «Վստահաբար, գիտեք խունվեյբինների մասին: Դրանք այն խմբերն էին, որ չինական կուլտուրական հեղափոխության ժամանակ, կոպիտ ասած` հարձակվում էին բոլոր նրանց վրա, ովքեր այդ հեղափոխությանը դեմ էին: Եվ համաշխարհային պատմությունից նման տարբեր օրինակներ հայտնի են, երբ մարդկանց մի ագրեսիվ խումբ, տարված որոշակի գաղափարախոսությամբ կամ մտասեւեռմամբ, պատրաստ չէ ընկալել հակառակ տեսակետը: Հիմա «ՀՀՇ-ի բէտէէռ»-ներին փոխարինելու են եկել «ֆեյքերը»: Կամ գուցե մի մասը «ֆեյք» չեն, իրական մարդիկ են, բայց որեւէ տարբերություն չկա: Սա անվանում եմ ահաբեկչություն: Սա պարզապես ահաբեկչություն է, երբ մարդն իրավունք չունի հակառակ կարծիք հայտնել»:

Ոմանք շտապեցին հրաժարվել ՀՀԿ-ից, եւ մի բան էլ «դուխով» գլխարկ դնել ու հաճոյանալ Փաշինյանի թավշակրոն ռեժիմին: Սակայն բավականին հաճախ դա նրանց չօգնեց, եւ ինչքան էլ զարմանալի լինի, դրանցից մեկը ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ է: Նրա  ընտանիքին պատկանող ընկերություններում ՊԵԿ-ի կողմից կատարված ստուգումների ընթացքում բացահայտվել է 5,2 միլիարդ դրամի խախտում: «Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում եւ արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն: Դե ինչ, ախորժակն ուտելու ժամանակ է գալիս, եւ եթե գեներալ Վաչագան Ղազարյանից մեկ միլիարդ դրամ գրավ պահանջեցին, ապա Ալեքսանյանի լոյալությանը հավատալու համար արդեն 5 միլիարդ ուզեցին: 

ԶԱՐՄԱՆՔ

Մենք արդեն հիշատակել էինք, որ որոշակի տեղեկություններով` օբյեկտիվ ռազմական տեղեկատվության վրա մասնագիտացած «Ռազմինֆո» կայքի դեմ կատաղի համացանցային հարձակումները համակարգում է Արարատ Միրզոյանի արդեն նախկին խոսնակ ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆԸ: Եվ այդ տեղեկատվությունը ոչ միայն հաստատվեց, այլեւ զարմանալի բան ի հայտ եկավ: Ուրեմն կա մի ֆեյսբուքյան խումբ, որն ունի «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից» պերճախոս անուն: Եվ ահա «Ռազմինֆոյի» տղերքի հետ բանավեճի ժամանակ այդ խմբի անունից պատասխան գրառում եկավ հենց Կարպիս Փաշոյանից: Ճիշտ է, նա մի քանի վայրկյան հետո ջնջեց իր գրածը, բայց արդեն փաստն արձանագրված էր: Դե ինչ, համացանցային այլանդակություն անողները բոլորն էլ վաղ, թե ուշ պատահմամբ սխալ կոճակ են սեղմելու եւ ինքնաբացահայտվեն:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА