o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ախթամար» լեգենդը բեմ կբարձրանա պարային ներկայացմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.07.2018 19:47 ՄՇԱԿՈՒՅԹ
«Ախթամար» լեգենդը բեմ կբարձրանա պարային ներկայացմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարի հայ հանդիսատեսն ականատես կլինի սառցե-շոուի, այս անգամ «Ախթամար» լեգենդը սառույցի վրա պարային ներկայացմամբ կմատուցվի հանդիսատեսին: Սառցե շոուի հեդլայներներն են ԵՎԳԵՆԻ ՊԼՅՈՒՇԵՆԿՈՆ եւ ԻՐԻՆԱ ՍԼՈՒՑԿԱՅԱՆ:

 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

Իրինա Սլուցկայան, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, պարզապես հիացած է մեր երկրով, ցավում է, որ երաժիշտ ու նկարիչ չէ, հակառակ դեպքում կտավին կհանձներ իր զգացմունքները եւ երաժշտություն կգրեր Հայաստանի մասին: Սակայն ուրախ է, որ այդ ամենի մասին կպատմի իր պարով:

Նշենք, որ ներկայացումը բեմ կբարձրանա նոյեմբերի 25-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Առաջին հատվածում հանդիսատեսը կվայելի հանրահայտ մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի առաջնությունների հաղթողների, սառցե բեմերի աստղերի անհատական կատարումները: Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլեւ մարզիկների անգերազանցելի արտիստիզմը: Մարզիկների դասական կատարումների եւ յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների եւ վառ տպավորությունների սիրահարների համար: Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Լեգենդար գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները: Հսկայական տեսաէկրանը, բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երեւակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА