o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԿ անդամը շահագրգռված է ազատագրված տարածքները հանձնելու

31.07.2018 19:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱԿ անդամը շահագրգռված է ազատագրված տարածքները հանձնելու

Պարզվում է, Հայ ազգային կոնգրեսը Արցախի հարցի հետ կապված շարունակում է իր գաղափարախոսությունը, այն է, որ ազատագրված տարածքները Արցախինը չեն: ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի խոսքով` ազատագրված տարածքները «գրավյալ» տարածքներ են:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

«Իրավունքը»  հակադարձեց Զ. Թադեւոսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք:
-Տիկին Թադեւոսյան այդ ինչպե՞ս են «գրավյալ» տարածքներ:
-Իսկ ի՞նչ է, դրանք հայկակա՞ն հողեր են, դուք ունե՞ք պատմական փաստեր:
-Իհարկե, հայկական են, ազատագրված տարածքներ, փաստերը բազմաթիվ են, պատմությունն ուսումնասիրեք:
- Դուք ի՞նչ պատմություն նկատի ունեք, այն էլ 21-րդ դարում: Տարածքների վերադարձը ես չեմ որոշում, այլ Մինսկի խմբի համանախագահները, բանակցությունների սեղանին միշտ էլ դրված է եղել այս հարցը: Եթե հարցը պետք է գնա լուծման այդ ճանապարհով, իհարկե, պետք է վերադարձնել: Եթե բոլոր երկրները պայմանավորեն հարցը լուծել այդ ճանապարհով,  պետք է տարածքները վերադարձնեն Ադրբեջանին: «Գրավյալ» տարածքները Ադրբեջանին են:
Հետաքրքիրն այն էր, որ Զոյա Թադեւոսյանն անընդատ  շեշտում էր միջազգային հանրությանը: Ըստ նրա, եթե վերջինս ուզի ազատագրված տարածքները մեկ վայրկյանում կհանձնի` Հայաստանն ու Արցախն ով են այս հարցում: Զոյա Թադեւոսյանը մինչեւ վերջ չցանկացավ հաշվի նստել պատմական իրողության հետ, ավելին` անգրագիտություն որակեց «օկուպացված» տարածքներն ազատագրված անվանելու համար: Իսկ երբ գրականագետ Դավիթ Գասպարյանը հորդորեց խոսել փաստերով եւ իրերն անվանել իրենց անուներով, տիկին Զոյան մոռացավ թեմայի մասին եւ ասաց, թե չի ճանաչում հայտնի գրականագետին: Բնականաբար, եթե Զոյա Թադեւոսյանը չգիտի հայոց պատմությունը, պարզ է, որ ծանոթ չի լինի նաեւ հայտնի գրաքննադատին եւ չարենցագետին:
Նշենք, որ Դավիթ Գասպարյանի խոսքով` Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ այս սխալ գաղափարախոսության հիմքը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին հայ ժողովուրդը կտրականապես դեմ է. «Սա մահացու վիրավորանք է մեր ժողովրդի համար: Այս ամենը քաղաքական կեղծիք է, ամոթալի է Զ. Թադեւոսյանի հետ նստել նույն սեղանի շուրջ եւ այս հարցի շուրջ բանավիճել»,-ասաց գրականագետը:
Հ. Գ. Հուսանք Զ. ԹադեւոսյանԸ` թշնամուն մատուցած այս ծառայության համար, Ադրբեջանի կողմից կգնահատվի ըստ արժանվույն: 
Տեսանյութը` hayeli.ajm-ի
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА