ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին շարունակում համառորեն լռել

31.07.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչու է ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին շարունակում համառորեն լռել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ հոսպիտալացվել էր: Նա ստացիոնար բուժում էր ստանում, քանի որ թունավորվել էր Սիլիկյան թաղամասի այրվող աղբավայրում տեսանկարահանում իրականացնելու ժամանակ: Իսկ երեկ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ արդեն վերադարձել էր աշխատանքի եւ տեղի ունեցածի, ինչպես նաեւ քաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Անհանգստացած եմ Նիկոլ Փաշինյանի թիմում գտնվող որոշ անձանց արկածախնդիր կեցվածքից. Արա Զոհրաբյան

«ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԵՆԹԱԴՐԵՆՔ` Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵ՞Լ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ն»

– Տիկին Զոհրաբյան, նախ անդրադառնանք Ձեր առողջական վիճակին: Բուժումն ավարտվե՞լ է:

– Այո: Ի դեպ, ինձ համար հաճելի էր եւ հուզիչ, որ այդքան մարդ սոցցանցերում, նաեւ անձնական նամակներով ու հեռախոսազանգերով ինձ աջակցություն էր հայտնում, ինչի համար շնորհակալ եմ: Ուղղակի, երեւի թե, մեղավորությունն իմն էր: Սիլիկյան թաղամասի հրդեհները մարելու ժամանակ մի քանի օր այնտեղ եմ եղել, եւ անփորձության խնդիր կար, պետք էր դիմակով լինել, որովհետեւ այնտեղ ամբողջությամբ թունավոր արտանետումներ էին, հատկապես հենց հրդեհի ժամանակ: Ինչեւէ, հիմա արդեն լավ եմ, ինչպես ասում են` վերադարձել եմ մարտական «ստրոյ»:

– Իսկ Սիլիկյան թաղամասի աղբավայրի հարցը լուծվե՞ց, որի համար այդքան պայքարում էիք:

– Առաջին հերթին` շնորհակալությունս բնակիչներին, որովհետեւ իրենց ահազանգով, կարծում եմ, միասին մի կարեւոր խնդիր լուծեցինք: «Սանիտեկն» այլեւս այդտեղ աղբ չի թափելու, աղբավայրը չեզոքացվելու է, հիմա արդեն գործ ունենք ժամանակի հետ:

– Լուրեր են շրջանառվում, որ «Սանիտեկի» բացթողումներով «Ծառուկյան» դաշինքի լրջորեն զբաղվելը հետին նպատակներ ունի, քանի որ այս ընկերությունը շուտով փոխարինվելու է ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի ընկերություններից մեկով...

– Այնքան անլուրջ եւ ծիծաղելի է: Մեր երկրի խնդիրն այն է, որ երբ ինչ-որ խնդրով սկսում ես զբաղվել, անմիջապես սկսվում են հիվանդ մարդկանց հիվանդագին վերլուծություններ, ենթադրություններ, թե ահա սա արվում է այսինչ հետին նպատակի համար: Երբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 հացադուլ հայտարարած կալանավորները դիմեցին ինձ եւ գնացի, ու իրենց հետ զրույցի ընթացքում իրենք անմիջապես դուրս եկան հացադուլից, հիմա ի՞նչ ենթադրենք` Գագիկ Ծառուկյանն ուզում է սեփականաշնորհե՞լ «Արմավիր» ՔԿՀ-ն: Չի՛ կարելի այդքան կասկածամիտ լինել, անընդհատ ամեն մի լավ գործի մեջ վատը տեսնել եւ ամեն ինչ ապականել: Մենք անում ենք մեր գործը, ով կգնահատի` շնորհակալ կլինենք, ով չի գնահատի` Աստված իր հետ: Ես` որպես պատգամավոր, շարունակելու եմ անել այն, ինչը իմ եւ իմ խմբակցության հնարավորությունների սահմաններում է: Իսկ եթե շնորհակալության փոխարեն, սոցցանցերում կշարունակեն իրենց խելագար էյֆորիան, ուրեմն` այդպիսիներին մի բան կասեմ` չարությունը բումերանգ է եւ միշտ շատ արագ եւ ցավոտ վերադառնում է նրան, ով այդ չարության հիմնական արտանետողն է:

Forbes-ը Փաշինյանին չի ճանաչել տարվա քաղաքական գործիչ. politik.am

«ԱՅՍ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՅՖՈՐԻԱՆ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրել դերասան Հայկ Մարությանին` Կարգին Հայկոյին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մենք հարգում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերների որոշումը: Թե ում են իրենք առաջադրել, բացառապես իրենց քաղաքական բարձրագույն մարմնի որոշելիքն էր: ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրությանը գնալու է սիրո եւ հանդուրժողականության մեսիջներով: Մենք որեւէ մեկին չենք դիտարկելու որպես հակառակորդ, որին պետք է ջախջախել, եւ բոլորին համարում ենք արժանավոր մրցակիցներ: Մենք ներկայացնելու ենք Երեւանի զարգացման մեր ծրագիրը, եւ որոշողը լինելու է ընտրողը: Ուստի` կոչով դիմում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր հայտ են ներկայացնելու մասնակցելու Երեւանի ավագանու ընտրությանը` եկեք երեւանցուն չվիրավորենք: Եթե այս սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունից հետո` քարոզարշավը լինելու է նույնքան այլանդակ, որքան եղել են նախկին բոլոր քարոզարշավները` գոտկատեղից ներքեւ հարվածներով, անձնական վիրավորանքներով, ապա սա թիկունքից դաշույնով ամենամեծ հարվածն է լինելու այն հեղափոխությանը, որը տեղի ունեցավ: Եվ ես իմ ստորագրությունն եմ դնում իմ հարգարժան խմբագիր գործընկերների այն հայտարարության տակ, որ այս ատելության քարոզը, որը սոցցանցերում կա, ամենավատ ճանապարհն է, ինչը հնարավոր էր ընտրել: Եթե կառավարության այս կամ այն ներկայացուցչի գործունեության վերաբերյալ որեւէ պատգամավոր, որեւէ քաղաքացի իրավունք է վերապահում բարեկամաբար, մտահոգությունից, օգնելու ցանկությունից ելնելով` խորհուրդ տալ, եւ սա սոցցանցերում վերածվում է ատելության մի խայտառակ էյֆորիայի, շատ վտանգավոր ճանապարհ է: Ի վերջո, պետք է հասկանանք, որ եթե ես քո տեսակետի հետ համաձայն չեմ, չի նշանակում, որ քո թշնամին եմ, եւ պիտի գնա կյանքի եւ մահու պայքար` ամենաայլանդակ մեթոդներով: Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածում, որ ԲՀԿ-ն ունի այնքան ռեսուրս, որ եթե փորձ արվի քարոզարշավի ընթացքում կամ դրանից առաջ ու հետո` գոտկատեղից ներքեւ որեւէ հարված հասցնել, տանել կեղտոտ եւ անպարկեշտ քարոզարշավի դաշտ, հարյուրապատիկ չէ, հազարապատիկ պատասխանի է արժանանալու: Բայց մենք ասում ենք` եկեք գնանք ընտրության որպես համախոհ մրցակիցներ, որովհետեւ մեր բոլորի նպատակը մեկն է` ունենալ ապրելու համար հարմարավետ Երեւան: Մենք այս մեսիջներով ենք գնալու քարոզարշավի:

«6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար»

«ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ»

– Անդրադառնանք նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորմանը եւ նրան առաջադրված մեղադրանքին: Ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, ինչը բավական լայն արձագանք է գտել: Ինչո՞ւ եք լռում:

– Չեմ կարծում, որ այն լայն արձագանքի է արժանի: Հարցը գտնվում է իրավական տիրույթում: Այս պահին այսքանը, ավելին ոչինչ ասել չեմ կարող:

– Բայց տարիներ շարունակ ԲՀԿ-ն համարվել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը, ինչո՞ւ է հիմա «ձեռքերը լվանում»:

– Տարիներ շարունակ մենք այդ խոսակցությանը մեր հստակ արձագանքը տվել ենք` «Բարգավաճ Հայաստանի» հենարանը ՀՀ քաղաքացին է եղել միշտ եւ ՀՀ քաղաքացին է այսօր:

– Այդուհանդերձ, օրինակ, ՀՅԴ-ն խիստ մտահոգիչ համարեց Ռ. Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Դուք որեւէ գնահատական չունե՞ք:

– Ես որեւէ գնահատական չեմ հնչեցնելու, որովհետեւ հարցը գտնվում է իրավական տիրույթում: Սպասենք իրավապահների գնահատականին եւ իրավական գործընթացների զարգացմանը:

– Խոսակցություններ կան, որ խորհրդարանում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահի: Հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքից էլ միացողներ լինեն:

– Նման ստորագրահավաքից տեղյակ չեմ: Իսկ իմ անձնական կարծիքը ներկայացնելու իրավունք չունեմ` մինչեւ հարցը մեր կուսակցությունում չքննարկվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА