o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիջումներ անել Թուրքիային` կնշանակի զիջումների գնալ Ադրբեջանին

30.07.2018 18:03 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զիջումներ անել Թուրքիային` կնշանակի զիջումների գնալ Ադրբեջանին

Թուրքական ԶԼՄ-ի կողմից լայնորեն լուսաբանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պտրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Մուստաֆա Սարըգյուլի բնորոշմամբ,  ՀՀ վարչապետի հայտարարությունը պատմական հնարավորություն է: Ըստ նրա, Հայաստանի մեկնած ձեռքը , դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն. «Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»,-ասել է Մուստաֆա Սարըգյուլին:
Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ խոսքով` Թուրքիայում Հայաստանի կողմից արված առաջարկություններն ու հայտարարություններն իրենց ձեւով են ընկալում:
Ինչ վերաբերում է թուրք գործչի կողմից արված հայտարարությանը, թե իրենց մեկնած ձեռքը եղբայրական Ադրբեջանի ձեռնք է, ապա թուրքագետի բնորոշմամբ, Թուրքիայում կարծում են, որ եթե Հայաստանն առանց նախապայմանների գնա հարաբերությունների հաստատման, ապա հույս ունեն, որ Արցախի հարցում նույնպես կգնա զիջումների. «Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել էր նաեւ խորհրդարանում, սակայն նշել էր, որ Հայաստանը հետամուտ է լինելու, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտվի: Որքան էլ Թուրքիայում ոգեւորվեն, միեւնույն է, այդ երկիրը չի ցանկանում Հայաստանի գոյությունը: Որքան էլ ասենք, թե նրանք Հայաստանի հետ չեն ցանկանում հարաբերություններ հաստատել Արցախի պատճառով, միեւնույն է, այդպես չէ: Թուրքիան պարզապես չի ցանկանում, որ Հայաստանը լինի տարածաշրջանում, այդ երկրի դիրքորոշումը տարիներ շարունակ չի փոխվել»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Հ. Չաքրյանը եւ նկատեց, որ Թուրքիան ձգտում է ձեռք բերել Մեղրին, որի միջոցով ցամաքային ճանապարհ կունենա դեպի Ադրբեջան:

Մուծվեք, քանի դեռ ուշ չէ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА