o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Mastercard-ի կողմից կազմակերպված «Innovation award» ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում

30.07.2018 10:47 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Mastercard-ի կողմից կազմակերպված «Innovation award»  ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում

Տեղի է ունեցել MasterCard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված “Innovation award” ֆորումը, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել  Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

2017 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի առևտրային և սպասարկման կետերի Pay Pass (ալիք) լոգոտիպով տերմինալին ընդամենը մեկ հպման միջոցով:

PayPass անհպում վճարումների տեխնոլոգիան քարտային վճարումենրի իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի և ապահով եղանականերից է: MasterCard PayPass անհպում քարտերի առավելություններն են.

* Անվտանգություն` վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն քարտապանը ամբողջությամբ վերահսկում եք վճարման գործընթացը` այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:

* Հարմարավետություն` անհպում քարտով վճարումներ կատարելը շատ հեշտ է` ընդամենը պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն, և վճարումը մեկ վայրկյանում կիրականացվի:

* Արագություն` վճարումներն իրականացվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, իսկ 10 000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների համար չի պահանջվում PIN կոդի մուտքագրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և MasterCard միջազգային վճարային համակարգի համագործակցությունն ունի արդեն 7 տարվա պատմություն, որոնց ընթացքում տարեցտարի այն կրել է առավել շահավետ և արդյունավետ բնույթ երկու գործընկերների համար: Գործարկվել են մի շարք պրոդուկտներ, ծառայություններ և ակցիաներ, որոնք ուղղված են սպասարկման որակի, հաճախորդների հարմարավետության և շահավետության բարձրացմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА