o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞վ է ոմանց թույլ տվել քաղաքի հեղինակությունն իջեցնել ցածրորակ շոուի մակարդակի»

30.07.2018 01:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ո՞վ է ոմանց թույլ տվել քաղաքի հեղինակությունն իջեցնել ցածրորակ շոուի մակարդակի»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին կուսակցության առաջին համարը լինելու է դերասան ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, այսինքն՝ նա է լինելու ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն: Անդրադառնալով այս որոշմանը՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԸ գրում է. «Հայաստանյան քաղաքականությունն օրեցօր որակազրկվում է եւ անլրջանում: Եթե նախորդ համակարգի դեպքում քաղաքականությունը անօրինականության ճիրաններում էր, ապա այս «կառավարության» օրոք՝ շունը տիրոջը չի ճանաչում արտահայտության տրամաբանության մեջ է: Հայկ Մարությանին, նույն ինքը նախկին լաաաավ տղուն թաթիկներ պաչողին, ոնց եմ ես ձեզանից զզզզվողին, ազիզյանների պապաշային եւ նմանատիպ գռեհկաբանություն եւ տափակ հումոր ներկայացնող անձի առաջադրումը որպես Երեւան քաղաքի՝ համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում, ծաղր է եւ անլուրջ վերաբերմունք ողջ հայության եւ ազգային հեղինակության նկատմամբ»:

​​​​​​​«Ռեֆորմիստներով գնում ենք Նախագահին սատարելու». Վահան Բաբայան

Ըստ Ա. Զախարյանի, որպես մարդ, գուցե Հայկ Մարությանը վատ մարդ չէ. «Բայց ի՞նչ կապ կարող է ունենալ նա Երեւանի հիմնախնդիրների, կրթական եւ առողջապահական լուրջ հարցերի, քաղաքաշինության, քաղաքի ճարտարապետության, բիզնեսի, մշակութային դիմագծի, կոլորիտի, մյուս կարեւորագույն ոլորտներում բարձր չափանիշների ապահովման հետ: Ո՞վ է ոմանց թույլ տվել քաղաքի հեղինակությունն իջեցնել ցածրորակ շոուի մակարդակին: Հայկ Մարությանն անգամ իր ժանրում որակ չի ապահովում, ուր մնաց մայրաքաղաքի հեղինակության մեջ տեղ ունենա: Ես ՈՉ եմ ասում այսօրինակ չակերտավոր քաղաքականությանը եւ դեմ եմ դուրս գալու նրա թեկնածությանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА