ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

27.07.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ (ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՆ ԻՐ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ)

– Էդ ինչի Նիկոլը կրիշից կրիշ թռնելով` կարա դառնա Հայաստանի վարչապետ, ես չեմ կարա դառնամ Երեւանի քաղաքապետ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՌԵՏՐՈ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԲՀԿ-ից հայտնում են, որ ինչքան էլ փորձեն ստիպել թագավորին քաղաքական գիրքը կրկին փակել, մեկ ա, նա այն նորից բացելու ա ավելի արագ, քանի որ արդեն էջանշան են կարել:

 

ՈՐՍԿԱՆ ԷԻՐ, ԴԱՐՁԱՐ ՈՐՍ... (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Քոչարյանը ներկայացել է հարցաքննության, որպեսզի «ուչաստկովի» Նիկոլին բացատրի, որ այս երկրում ինքն է դեռեւս միակ տղամարդը:

 

ԼՏՊ-Ն` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

– Հլա մի, ինձ քննիր…

 

Ա՜Խ, ՄԵՐ ՍԻՐՏԸ ԼԻՔԸ ԴԱՐԴ, ՑԱՎ (ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԸ` ՓՈՂԱԶՐԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

Խեղճ հարուստի հոգին դուրս գա,

Քարից-հողից փող քամե.

Բեռով փողը Նիկոլին տա,-

Նիկոլն իշխե, վայելե:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎԵԼ («ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ» ԻՐԱՐ ՎՐԱ ԳՈՐԾ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

«Սասնա ծռերին» բաց թողնելուց հետո նրանք վերանվանվել են «Սասնա ազդարարների»:

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ

Ազդարար լինեմ, թե խաբում եմ:

 

ԲԱՆ Ա ՓՈԽՎՈՒՄ

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության»` եթե Հայկոն դառնա Երեւանի քաղաքապետ, Մկոն` Գյումրու, ապա երկիրը կվերածվի «Կարգին հաղորդման»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА