o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

25.07.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՈՍԿԵ ՑԼԻԿԸ (ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ, ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՐԱՎԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Միլիոն չի, է, միլիա՜րդ ա, միլիա՜րդ…

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՓՈՐՁՎԱԾ ՁԵՎԱՉԱՓ (ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾ-ից հայտնում են, որ երկրորդ նախագահի հարցաքննությունը նկարահանվելու է` «сам себе режиссёр» ֆորմատով:

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՎԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ

Արտս կանեփ եմ ցանել…

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԲՀԿ-ԻՆ (ՀՀՇ-Ի ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ, ՈՐՊԵՍ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԲՀԿ-ԻՑ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քաղաքապետի սեփական թեկնածո՞ւ ալ չունիք:

 

ՊՈՒՏԻՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ, ՀԱՅՏՆԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ)

Որ շատ խելոք չի, դա լավ չի, բայց որ ինձ աստվածացնում ա, դա արդեն լավ ա:

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՆՈՋ ԵՐԳԸ (ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐՈՎ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՄԵՂՐԱՄԻՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մեղրամիսս ԱՄՆ-ում անեմ ու նոր մեռնեմ…

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՆԸՆԴՀԱՏ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՈՉԻՆՉ ՉԱՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Короче, Склифосовский!

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА