o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.07.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Պետական վերահսկողական ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ահագին նեղվել էր իր հրաժարականի մասին լուրերից. «Ես այն պահին եմ հրաժարական տալու, երբ ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու: Ես խոստացել եմ եւ անում եմ իմ աշխատանքը»: Իսկ թե այդ ի՞նչ կարեւոր աշխատանք է անում երիտասարդ պաշտոնյան` նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված եւ օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշները: Ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը... Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, սիրում եմ բոլորիդ»: Զարմանալի է, ստացվում է, որ մեր երկրի գլխավոր խնդիրն այդ «գոլդ» համարանիշներն էին, եւ եթե դրանք չլինեն, ապա միանգամից սկսելու ենք լավ ապրել: Ինչեւէ, ռսի ասած` «ճպՎ ոօ ՊՌՑÿ վՌ ՑպՔՌսՏրՖ, սՌՔՖ ոօ վպ ՉպՔՈսՏրՖե, բայց բոլոր դեպքերում հուսանք, որ ավտոմեքենաների համարանիշներից հետո Սանասարյանը չի ծավալելու անհաշտ պայքար` ընդդեմ «գոլդ» հեռախոսահամարների:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ընդհանրապես թավշակրոնները շատ բանի են զարմանալի անլրջությամբ վերաբերվում: Այսպես, 2017-ի հուլիսին ՀՀ «գլխավոր էլեկտրիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ կտրուկ հայտարարել էր, որ պետք է սկսել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց` անգամ առաջ ընկնելով հարազատ խմբակցության պաշտոնական դիրքորոշումից: Իսկ հիմա նա ո՞ւր է` այո, ճիշտ կռահեցիք, ռուսամետից էլ ռուսամետ է: Իսկ ժամանակին ԱՄՆ-ի անունով երդվող առաջին փոխվարչապետ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ էլ, մեծ ոգեւորությամբ պատմել է, թե ինչպիսի բարձրաստիճան սենատորների եւ պաշտոնյաների հետ է հանդիպել ԱՄՆ-ում: Բայց զարմանալիորեն նա շփոթում է այդ մարդկանց պաշտոնները: Լավ, օրինակ, սրան ինչպե՞ս բացատրես որ Վես Միտչելը Պետքարտուղարի տեղակալը չի, այլ հասարակ օգնական...

Իսկ մեր ժրաջան շոումեն ԱԱԾ-ի պարագայում, զարմանալիորեն նորից անհարմար բան ստացվեց: Հիշո՞ւմ եք, թե նրանց տարածած տեսանյութում ինչ էր խոսվում Մանվել Գրիգորյանի մասին. «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու... Ուշագրավ էր այն, որ հայտնաբերվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՊԲ-ի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա, դրանք ՊԲ-ին էին նվիրաբերել  Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեւակերպել է իր բարեկամների անուններով...»: Եվ ահա մեկ ամիս անց ՊԲ հրամանատար ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ փաստորեն սուտ է հանում ԱԱԾ-ին` նշելով, որ այդ մեքենաները Աստրախանի հայ համայնքը նվիրել էր հենց ԵԿՄ-ին. «Չգիտեմ, այդ որտեղից է ձեր մոտ այդ վստահությունը, որ Պաշտպանության բանակի համար հատկացված մեքենաները հայտնվել է Մանվել Գրիգորյանի մոտ. նման բան չկա»: Դե ինչ, տեսնենք, թե պարոն Վանեցյանն ինչպես է դրա տակից դուրս գալու: 

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА