o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԵՔ «ԱՐՑԱԽԻ ՕՐԵՆՔՈՎ»

25.07.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԵՔ «ԱՐՑԱԽԻ ՕՐԵՆՔՈՎ»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գալու է Հայաստան եւ հուլիսի 26-ին ներկայանալու է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն` մարտի 1-ի գործով: Ըստ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի` դեռեւս քննարկման փուլում է այնպիսի տեխնիկական հարցը, ինչպիսին է հարցաքննության ընթացքը տեսաձայնագրելը:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

 

ՄԱՐՏԻ 1-Ի ԽԱՂԱԹՈՒՂԹԸ

Ինչպես հայտնի է, հարցաքննությունների համար, որպես կանոն, նախատեսված է գրավոր ձեւաչափը, որը վերջում վավերացվում է ստորագրություններով: Տեսաձայնագրումը Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն է եւ, բնականաբար, հարց է ծագում, թե ինչու է դա անհրաժեշտ երկրորդ նախագահին, եթե գոյություն ունի հարցաքննության գրավոր արձանագրությունը, ուր ամեն մի բառ վավերացվելու է իր իսկ ստորագրությամբ: Բնականաբար, տեսաձայնագրությունը նյութի այնպիսի տեսակն է, որը նախաքննության ավարտից հետո, ստանալով բաց նյութի կարգավիճակ, կարող է արդեն օգտագործվել հանրային քարոզչության նպատակով: Այսինքն` կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Սեդրակիչը պատրաստվում է բավականին ակտիվ հրապարակային գործունեության, որի ընթացքում նրան պետք են գալու քննիչի հարցին տված իր իսկ սեփական պատասխանների տեսագրությունները: Տրամաբանական է կարծել, որ նա մտադիր է տալ այնպիսի պատասխաններ, որոնք պիտանի է օգտագործել քարոզչական նպատակով: Նիկոլ Փաշինյանի թիմի համար մարտի 1-ի գործի վերաբացումը թերեւս խաղաթուղթ է, որով նա ցանկանում է չեզոքացնել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի գործոնը` հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Իսկ տեսաձայնագրությունը Ռոբերտ Սեդրակիչին ենթադրելի է, որ պետք է այդ խաղաթուղթը «խփելու» համար: Ի դեպ, հրապարակային հարթությունում նաեւ կասկածներ էին շրջում, որ Ռոբերտ Քոչարյանը արդյո՞ք ընդհանրապես կներկայանա հարցաքննության, չէ՞ որ հուլիսի 6-ին չէր ներկայացել` երկրից բացակայելու պատճառաբանությամբ: Սակայն Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ ամսի 26-ը ուժի մեջ է. «Գիտեք` այս պահին նա Հայաստանում չէ, բայց իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել: Սրանից առաջ այն, ինչ հայտարարել էի, ուժի մեջ է: Նշանակված օրը նա Հայաստանում է լինելու, ես հայտարարել էի այդ մասին, եւ կմասնակցի հարցաքննությանը»: Այսինքն` թեեւ Ռոբերտ Սեդրակիչն այս պահին ունի հանրային բացասական վարկանիշ, սակայն մարտի 1-ի գործով ունի այնպիսի ասելիքներ, որոնք դժվար թե նպաստեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, եթե չասենք հակառակը: Պատկերավոր ասած` Ռոբերտ Սեդրակիչը առաջնորդվում է հետեւյալ բանաձեւով` ուզո՞ւմ եք «դատել», պիտի դատեք «Արցախի օրենքով»: Իսկ Արցախի հարցը թավշակրոն վարչախմբի ամենաթույլ կետն է, քանզի այդ հարցով անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հետ, մեղմ ասած, ահագին անհարթություններ կան:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ

Մենք արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու այն շշուկները, որ արտերկրում ու, մասնավորապես, Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանը շատ լուրջ հանդիպումներ է ունենում: Դե ենթատեքստը հասկանալի է` ապագա ենթադրելիք ընտրությունները: Եվ քանի որ ԲՀԿ-ն է թերեւս լինելու Ռոբերտ Սեդրակիչի հիմնական հենարանը, ապա առանցքային է դառնում նախընտրական շրջանի «բարեգործությունների» կամ ավելի ստույգ, օրինակացված ընտրակաշառքի խնդիրը: Առավել եւս, որ Նիկոլենք հանկարծակի հայտնաբերել են, որ ընտրարշավի համար փող է պետք: Հարկ  է նշել, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ այնքան  հեռու չէ ընտրակաշառքի մեղքից: Այսպես, անցյալ տարի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նա ոչ ավել-ոչ պակաս հրապարակավ հայտարարել էր, որ եթե «Ելքը» հաղթի ընտրություններում, ապա յուրաքանչյուր չկաշառված ընտրող բյուջեից որոշակի գումար կստանա: Այսինքն` Նիկոլի ընտրակաշառման մեթոդաբանությունն է ուրիշ: Եթե ԲՀԿ-ն կիրառում է «բարեգործությունների» ֆորմատը, ապա Նիկոլենք գերադասում են դա անել պետական կամ համայնքային փողի հաշվին: Ինչ է,  եթե ոչ ընտրակաշառման յուրահատուկ ձեւ, տարատեսակ տուգանքները «ջրելը», որը սկսվեց երթեւեկության կանոնների խախտումներից, իսկ այժմ էլ, կարծես թե, բանկերի հետ համաձայնության են գալիս, որ վարկերի վճարների ուշացման տույժուտուգանքները վերացվեն: Երկուստեք ձեռնտու է` բանկերը կարողանում են շահագրգռել այն վարկառուներին, ովքեր տույժերի ու տուգանքների պատճառով անցել էին անհույսների շարքը, թավշակրոն վարչախումբն էլ դա ներկայացնելու է որպես «մեծ լավություն» ժողովրդին: Եվ ինչքան շարունակվի, այնքան ավելի շատ կհայտնվեն այդպիսի պոպուլիստական նախաձեռնությունները: Սակայն վերադառնանք ԲՀԿ-ին: ԲՀԿ-ի հետ «բարեգործության» հարցի շուրջ Նիկոլենք կռիվ են տալիս միջնորդավորված` ՀՅԴ-ի միջոցով: ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի քննարկումներին առաջարկում է ընդհանրապես նախընտրական շրջանում կուսակցություններին եւ նրանց հետ կապակցված կառույցներին արգելել «բարեգործական» որեւէ գործունեություն, եւ այդ առաջարկը հարուցում է ԲՀԿ-ի կատաղությունը: Այդ թեմայով ԱԺ-ում ԲՀԿ-ՀՅԴ մի լավ լեզվակռիվ եղավ: Ի դեպ, ՀՅԴ-ի ձգտումը հաշվառման տակ վերցնելու ցանկացած ծախսեր, հասցրեց արդեն այնպիսի առաջարկությանը, ինչպիսին Ֆեյսբուքում իրականացող քարոզչության եւ հակաքարոզչության ծախսերի մասին հենց Ֆեյսբուքի Կենտրոնական գրասենյակից տվյալներ վերցնելն է: Այդտեղ արդեն ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը չդիմացավ եւ նկատեց, որ, երեւի թե, Ֆեյսբուքում մեռած են տվյալներ տրամադրելու համար...

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Ինչեւէ, ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը ներկայացրեց վեց առաջարկություն, որոնցից չորսը ընդունվեցին միաձայն, իսկ երկուսը` թեեւ չմերժվեցին, բայց կան առարկություններ: Մասնավորապես, ե՛ւ թավշակրոններին, ե՛ւ դաշնակներին դուր չի գալիս այն առաջարկությունը, որ կուսակցությունները պարտավորված լինեն համամասնական ցուցակի հետ միասին ներկայացնել նաեւ իրենց կառավարության կազմը: Դե հասկանալի է, Նիկոլի թիմը պետության  եւ բնակչության վրա կենդանի էքսպերիմենտի կարգով արդեն ապացուցել է, որ բանի պիտանի կառավարության կազմ չի կարող առաջարկել, իսկ դաշնակները հայտնի են` բոլոր կոալիցիաների կազմում հիմնականում անհաջող նախարարներ բերելով: Կարճ ասած, գնալով կրքերը թեժանում են: Եվ միանգամայն սպասելի է, որ ամեն ինչ հասնելու է «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» տարբերակին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА