o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

25.07.2018 16:44 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ` ՄԱՐԶՊԵՏԻՆ (ԻՐԵՆՑ` ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

- Тогда сам подбирай колор, сам и крась!

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՍԱՐԻ ՊԵՍ ՏՂԱ ԷԻ, ՌԱԳԱԴԿԻ ՔԱՐ ԴԱՐՁՐԻՆ (ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՈԼԴ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես էլ Վովան չեմ Գասպարյան:

 

ՏՐՈՐՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ (ԼԻՍԿԱՅԻ` ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾ-ից հայտնում են, որ ինչքան էլ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանից փախնի, մեկ ա, փորձված «լիսկան» երկու ոտքով ա ընկնում թակարդը:

 

ՓԱԽԵՔ` ՓՐԿՎԵՔ (ՀԱՅՏՆԻ ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)

ԱԱԾ կա քաղաքում, ԱԱԾ:

 

ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ «ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ` ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՏԱԼՈՒ, ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ա՛յ մարդ, դե մի բան էր` ասինք, էլի՜…

 

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ (ՌՈՒՍՆԵՐԸ` ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Որ քեզ կանչում ենք, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, պարոն վարչապետ…

 

ՀՐԱԶԴԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 24-ԱՄՅԱ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` ՀՐԱԶԴԱՆԸ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ԵՄ, ՄԵԾԱՑՆԵՄ, ՎԵՐՋԻՆԻՍ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մեկը լիներ քեզ որդեգրեր ու մեծացներ, այ անչափահաս:

 

ՀԵՐՔՈՒՄ (ԱԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ` ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ) ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վարչապետի գրասենյակից հայտնում են, որ թավշյա հեղափոխության առաջնորդ Փաշինյանը ադրբեջանական Փաշաեւների հետ որեւէ առնչություն չունի:

 

ԿՈՄՖՈՐՏԱԱԲԻԴՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ (ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ 30-ԱՄՅԱ ՊԵՏԸ ՀԱՅԵՐԵՆ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՀԱՍՏԻՔ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Քաղավիացիայի վարչության պետի` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի իր խոսքից, իր ժեստիկուլյացիայով հասկանալի է նաեւ խուլ ու համրերին, բայց նրա մատների շարժումը քթի շրջանում իրենց լեզվով հայհոյանք է հիշեցնում, բայց հասկանալի չէ, թե ում է ուղղված:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА