o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով խոսի տարածքների զիջման մասին, հայ ժողովուրդը նրան հողին կհանձնի. ադրբեջանագետ

25.07.2018 15:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ով խոսի տարածքների զիջման մասին, հայ ժողովուրդը նրան հողին կհանձնի. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆՆ անընդունելի է համարում Արցախի բանակցային գործընթացում տարածքներ Արցախի կարգավիճակի դիմաց սկզբունքը:  Նրա բնորոշմամբ, ով խոսում է տարածքների զիջման մասին, պետք է իմանա, որ հայ ժողովուրդն իր սեփական ձեռքերով տվյալ քաղաքական գործչին կհանձնի հողին. «Մեր սրբազան հողը, որն ազատագրվել է արյան գնով, սակարկության առարկա չի կարող լինել: Հատկապես, որ ցանկացած զիջում Ադրբեջանն ընդունում է որպես թուլության նշան: Բացի այդ, ցանկացած զիջում Ադրբեջանը կօգտագործի իր ռազմական ուժն ավելի հզորացնելու եւ մեզ համար վտանագավոր դառնալու համար: Ոորեւէ զիջում չի կարող լինել թշնամուն»,-նշեց ադրբեջանագետը: Ըստ նրա, եթե Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ բան զիջել հայկական կողմին, ապա ինչի մասին կարող է խոսք լինել. «Ադրբեջանական հողում կա երկու պետություն` Ադրբեջան եւ Թուրքիա,  ինչու մեր արտգործնախարարը հարց չի բարձրացնում այն մասին, որ բնիկ հայկական տարածքում նույնպես կարող  է լինել երկու պետություն` Հայաստան եւ Արցախ»:
Նրա խոսքով` Ադրբեջան ու Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո չկարողացան  հասնել իրենց նպատակներին` թշնամուն չհաջողվեց իրականացնել իր Արցախը առնվազն կեսը գրավելու ծրագիրը, իսկ Հայաստանը, որը կարողացավ պահպանել իր դիրքերը` որոշակի հետընթաց ապրեց:
Այժմ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բանակցություններն  օգտագործում է, որպես միջոց ժամանակ շահելու եւ պատերազմի նախապատրաստվելու համար:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА