o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.07.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Կրթության փոխնախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ առայժմ լայն հանրությանը հայտնի է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում տգեղագույն միջադեպին մասնակից լինելուն: Բայց, զարմանալիորեն, նա դարձավ ամենուրեք վատ լուր բերող: Այսպես, երկար տարիներ շարունակ նախկին իշխանությունները փայփայում էին չինական էլիտար դպրոցի նախագիծը` ե՛ւ շքեղ շենք սկսեցին կառուցել, ե՛ւ ներդրումների մասին պայմանավորվել, բայց եկավ թավշակրոն փոխնախարարը ու հայտարարեց, որ չինական հրաշք չի լինելու, եւ չինական դպրոցը չի տարբերվելու մյուս հանրակրթական դպրոցներից: Նա թվարկեց խնդիրների երկար շարան, նաեւ բողոքեց, որ դիմողներն էլ շատ-շատ են, վերջում էլ եկավ ապշեցուցիչ եզրակացության, որ ամեն ինչում մեղավոր են նախկին իշխանությունները: Լավ, եթե ձեր ձեռքից շնորհք չի գալիս, եթե պիտանի չեք կառուցելու ու ստեղծելու, էլ կառուցող ու ստեղծողից ինչո՞ւ եք տրտնջում...

ԶԱՐՄԱՆՔ

Չմեռանք, դա էլ տեսանք` «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ»` ի դեմս Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի, որոշել են կուսակցություն ստեղծել: Եվ համացանցում նրանք սրտաճմլիկ կոչով են դիմել երիտասարդությանը. «Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու եւ Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունը եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց: Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում: Որտեղ էլ որ հիմա լինես` հայրենիքում, թե արտերկրում, դո՛ւ ես այն կանչվածներից մեկը...»: Ընդ որում, նրանք ոչ ավել-ոչ պակաս պատրաստվում են իրականացնել «Հայկ Նահապետի առաքելությունը»: Զարմանալի է, այդ ո՞վ է նրանց գլուխը մտցրել, որ, ասենք, Հայկ Նահապետը շենքեր էր գրավում, իր հայրենակիցներին պատանդ էր վերցնում, ոստիկան էր սպանում...

Մեզ անզարմանք չթողեց եւ Սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: Ու թեեւ դեռ ստույգ հայտնի չէ, թե երբ է նրա առաջին այցը Սփյուռքի խոշոր համայնքներ, սակայն Լոս Անջելեսից արդեն վրդովված արձագանքներ կան, որ այդ այցը պառակտելու է Ամերիկայի հայ համայնքը, քանզի կազմակերպումը վստահվել է ՀՅԴ-ին, իսկ մյուսներն անտեսվել են, մինչդեռ, ըստ լոսանջելեսաբնակ հեղափոխականների` անտեսվել են. «Բոլոր այն միավորներն ու անկախ հասարակական միությունները, որոնք ամենօրյա պայքարով ու ցույցերով սատարեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական հեղափոխությունը: Այս կոպիտ բացթողումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել համայնքում, եւ շատերը զարմացած են այս անթուլատրելի արարքից»: Դե ինչ ասես, ձեզ տեղն է, քանզի այնպիսի ղալաթ եք արել, ինչպիսին է նիկոլական հեղափոխությանն աջակցելը:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА