o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-վրացական հարաբերություններում «սայլը տեղից չի շարժվում»

24.07.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայ-վրացական հարաբերություններում «սայլը տեղից չի շարժվում»

Հիշո՞ւմ եք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թիֆլիս ու հատկապես Ջավախք մեկնելը մեծ ոգեւորություն էր առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Ավելին` որոշ վերլուծաբաններ էլ կենացների տեսքով մեկնաբանեցին, թե հայ-վրացական հարաբերությունների բարելավման մի նոր փուլ է սկսվում: Սակայն բավական է հասնել սահմանին, առերեսվել իրականության հետ եւ արձանագրել` «սայլը տեղից, միեւնույնն է, չի շարժվում»: Իսկ եթե հայ-վրացական հարաբերությունները բարեկամական են, ապա խոսքը կարող է լինել, ասենք, վատ «տեգոր կնանիքի» հարաբերությունների նման:

Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իմ ընկերոջ միջոցով հորդորում էր, որ փախչեմ ՀՀ-ից, քանի որ Նիկոլը հրամայել է բռնել ինձ. Ռ. Հայրապետյան

Բավրայի անցակետից հետո` հարեւան երկիր գնացողներն իհարկե չեն ակնկալում, որ Վրաստանում իրենց կարմիր գորգով են դիմավորելու, բայց գոնե անցանելի ճանապարհի հույսեր ունեն: Մինչդեռ միանգամից բախվում են ճանապարհի անանցանելիության աստիճանի անմխիթար վիճակին վրացական տարածքում: Բայց սա դեռ ամենը չէ. վրացական «հյուրընկալության» հետ Հայաստանից մեկնողները նախ առերեսվում են հենց անցակետում: Գրքերի տեղափոխության եւ տեսանկարահանող սարքերի վերաբերյալ միջպետական պայմանավորվածությունները« հատկապես մի քանի աղմկոտ միջադեպերից հետո« թվում էր, թե հարթված կլինեն: Իսկ իրականում պաշտոնական հարթությունից այն կողմ, ոչինչ չի փոխվել: Հայկական գրքերը վրացական կողմի համար շարունակում են դիտարկվել, որպես սառը զենք կամ առնվազն` մաքսանենգություն: Տեսանկարահանման պրոֆեսիոնալ սարքավորումները նույնպես բավական վատ են ընկալվում ու պատճառ դառնում անցակետում ավելորդ քաշքշուկների: Չնայած նրան, որ 21-րդ դարում անգամ պրոֆեսիոնալ ֆիլմ կարելի է նկարել բջջային հեռախոսով: Ի դեպ, նույնը նաեւ գրքերի մասին. հետաքրքիր է` մեր հարեւանների մտքով չի՞ անցել, որ մի ամբողջ գրադարան կարելի է ներբեռնել բջջայինով եւ տեղափոխել Վրաստան, թե՞ հիմա էլ բջջայինն են քրքրելու: Ի դեպ, քրքրելու մասին. Վրաստանից Հայաստան վերադառնալիս նույնպես սահմանին քեզ զննում են հանցագործի պես` անկախ նրանից, թե ով ես, ուր էիր մեկնել եւ ինչու: Ավտոբուսները մի լավ զննելուց հետո սահմանապահներն անցնում են նաեւ պայուսակներում փնտրտուքների, իրերը խառնում իրար եւ նոր միայն ճանապարհում իրենց հյուրերին: Ինչ խոսք, սա ահազանգ է, ինչպես ՀՀ-ում Վարաստանի Հանրապետության, այնպես էլ Վրաստանում ՀՀ դիվանագիտական պատասխանատուներին: Տղե՛րք, ոչ քաղաքակիրթ ու արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հերթական դժգոհության առիթ տալով` եղբայրություն չի կառուցվում երկու երկրների միջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА