o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալիեւի հայտարարությունները պետականորեն մշակված ծրագրեր են (Տեսանյութ)

24.07.2018 15:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Ալիեւի հայտարարությունները պետականորեն մշակված ծրագրեր են (Տեսանյութ)

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ խոսքով` Ադրբեջանի կողմից բոլոր հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանին, գործողությունների նախերգանք են, որով Ադրբեջանը խախատելով միջազգային բոլոր օրենքները, ի լուր աշխարհի նախազգուշացնում է պատերազմի հնարավոր վերսկսման մասին: Այստեղ ադրբեջանագետը շեշտում է, որ  Ադրբեջանը լծվել է նաեւ ջլատելու Իրանը, նա ցանկանում է կլանել Իրանի հյուսիսիային հատվածը, սակայն դրան խանագարում է այն հանգամանքը, որ թիկունքում դեռ չի լուծվել Արցախի հարցը: Ադրբեջանին նաեւ այս գործոնն է շտապեցնում, որպեսզի տարածաշրջանում կատարի որոշակի գործողություններ. «Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի, որը կարող է պայթել ամեն վայրկյան,նրանք զուտ հայտարարություն չեն անում: Սակայն հարցականի տակ է դրված, թե որքանով նա կկարողանա այդ պատերազմում հաղթնակ տանի»,-նշեց Գրիգորի Այվազյանը:  Ադրբեջանագետը շեշտեց, որ Ադրբեջանի ռազմական քաղաքականության մեջ թուրքական գործոնը` թուրք-ադրբեջանական ծրագիրը իրականացվում է Նախիջեւանի սահմանում, որն անմիջապես ուղղված է Հայաստանի անվտանգության դեմ: Գրիգորի Այվազյանի համոզմամբ, պատահական չէր, որ Թուրքիայի նախագահն  արտահերթ նախագահական ընտրություններում վերընտրվելուց անմիջապես հետո մեկնեց Ադրբեջան եւ հանդիպեց Ալիեւի հետ:
«Իրավունքի» այն դիտարկմանը, թե Ադրբեջանը հայկական կողմի համար որ կողմից է ավելի վտանգավոր դառնում` Նախիջեւանի՞ թե` Արցախի՞, Գրիգորի Այվազյանը նշեց, որ դեռեւս 1918 թվականից Ադրբեջանը մշակել է հզոր ռազմավարական ծրագիր` Հայաստանին շրջափակման մեջ դնելու համար, այդ ծրագիրը մշակվել է թուրքական բարձրաստիճան ղեկավարության հետ. «Այս ծչագիրը գործել է նաեւ 1988-92 թվականներին, այժմ ավելի կատարելագործված վիճակում է: Փաստացիորեն Ադրբեջանը նախատեսել է հզորագույն հարվածներ հասցնել նախ` Հայաստանին, այնուհետեւ` Արցախին, վերջինիս գլխավոր նպատակն այն է, որ խափանի Հայաստանի եւ Արցախի  միջեւ եղած կապը, փակելով Զանգեզուր տանող ճանապարհը, որպեսզի պատերազմի դեպքում Հայաստանը չկարողանա աջակցել Արցախին: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը պատարստվում է հարվածներ հասցնել Հայաստանին սահմանի ողջ երկայնքով`սկսած Տավուշից»,-ասաց ադրբեջանագետը:

Ովքեր են չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովները (Տեսանյութ)

Ինչ վերաբերում է Ալիեւի Երեւանը գրավելու եւ Սեւանում լողանալու հայտարարություններին, Գրիգորի Այվազյանը փաստեց, որ հայկական կողմը հաճախ այդ հայտարարություններն ընդունում է հեգնանքով, սակայն այդ ամենը պետականորեն մշակված ծրագիր է, որը փոփոխության չի ենթարկվել որեւէ  ղեկավարի օրոք, իսկ Ալիեւն էլ ջանք չի խնայում այդ ծրագիրն իրականություն դարձնելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА