ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԷԼ ԶԱՐՄԱՑԱՆՔ ԷՍ ԱՂՄՈՒԿԻՑ»

23.07.2018 20:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԷԼ ԶԱՐՄԱՑԱՆՔ ԷՍ ԱՂՄՈՒԿԻՑ»

Փանիկ համայնքի մերձակայքում ՌԴ 102-րդ ռազմաբազայի գործողությունների հետ կապված բողոքողները մատնանշում էին այն, թե պայթյուններ եւ կրակոցներ են հնչել, եւ, իրենց տների մոտ տանկեր եւ զորք տեսնելով, փանիկցիները խուճապի են մատնվել: Բողոքողների մեջ էր նաեւ Փանիկի համայնքապետը, ով նաեւ գույքային պահանջ է ներկայացրել ռազմաբազային: Բայց իրականում կա՞ր նման աղմուկի պատճառ, փորձեցինք պարզել Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանից ((ով, ի դեպ, ՀՀՇ-ական կարկառուն գործիչ Պետրոս Մակեյանի եղբայրն է), ով այսպես արդարացավ.

«Մենք բնավ նպատակադրված չենք խոչընդոտել քննության ընթացքին»․ Քոչարյանի փաստաբան

- Դե հիմա գիտեք ինչ, հա` իրենք ասում են, որ դեռեւս երկու-երեք ամիս առաջ են տեղյակ պահել, որ նման զորավարժություններ են լինելու գյուղում: Բայց, նորից եմ ասում, մեզ ո՛չ համայնքային, ո՛չ մարզային իշխանությունները տեղյակ չեն պահել այդ մասին: Դուք չեք պատկերացնում, թե ինչքան էին սարսափել բնակիչները սկզբում: Հետո նոր, երբ իմացան զորավարժություն է, հանգիստ շունչ քաշեցին: Դե հիմա կարեւորը էդ մարդիկ ներողություն խնդրեցին` հրամանատարական կազմով: Ճիշտն ասած, մենք էլ չէինք ուզում, որ աղմուկ բարձրանար, մենք էլ զարմացանք էս աղմուկից: Ի վերջո, Ռուսաստանը մեր դարավոր բարեկամն է, ունենք սահմանային խնդիրներ, որ ՌԴ-ի շնորհիվ մնում են նորմալ վիճակի:

Հ․Գ․ Համայնքապետի ուշագրավ բացահայտումները կարդացեք <<Իրավունքի>> վաղվա տպագիր համարում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА