ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավելի զարգացած կործանիչ օդուժ Հայաստանում. հաստատում է Պաշտպանության նախարարը

23.07.2018 19:35 ԹԵՄԱ
Ավելի զարգացած կործանիչ օդուժ Հայաստանում. հաստատում է Պաշտպանության նախարարը

Հայաստանը զարգացնում է բազմաֆունկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաեւ խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասինEADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք ոչ մի առնչություն չունենք գաղտնալսված ձայնագրման հետ, եւ դա մտացածին է» (Տեսանյութ)

Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառելով «աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: Նույն սոցիալական ցանցում կիսվելով վարչապետի գրառմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Լավ կլինի, որ մնան Հայաստանում»

Նախարարի խոսքով, օդային գերակայությունը միշտ էլ համարվել է ռազմական գործողություններում հաջողության հասնելու կարեւոր գրավական: «Եվ եթե մինչ այժմ, հաշվի առնելով թե առկա ռեսուրսները, թե զինված ուժերի կիրառման ձեւերն ու եղանակները, մենք օդային գերակայության համար պայքարում առաջնահերթ ապավինել են հակաօդային պաշտպանության վերգետնյա միջոցներին, ապա ներկայում նախատեսում ենք զարգացնել նաեւ օդային հարթակների բաղադրիչը»,- ընդգծում է Տոնոյանը:

Նրա խոսքով, ձեռքբերման համար հայկական կողմը դիտարկում է ինքնաթիռների մի քանի մոդելներ, տարբեր մոդիֆիկացիաներով եւ տեխնիկական ու սպառազինության առումով հագեցվածության տարբեր կոնֆիգուռացիաներով: «Կարեւորը սակայն այն է, որ նպատակ ենք հետապնդում զարգացնել ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ ավելի շուտ բազմաֆունկցիոնալ օդուժ, ունենալով հարթակներ, որոնք հավասարաչափ կարող են կիրառվել որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաեւ խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում»,- նշում է նախարարը:

Տոնոյանը հարցազրույցում նաեւ անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության զարգացման հարցին՝ ընդգծելով, որ այն կրում է հետեւողական բնույթ, անկախ իշխող քաղաքական ուժից եւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձնավորություններից, խստորեն առաջնորդվելով հանրապետության ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության եւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի ուղենիշներով:

Այս առումով, նշում է նա, շեշտը դնում ենք «որմնախորշային» արտադրատեսակների ու բաղադրիչների ստեղծման վրա, որոնք նախ թույլ են տալիս բավարարել հայկական զինուժի մարտունակության ինքնատիպ կարիքները, ինչպես նաեւ ունեն միջազգային շուկայում մեր արտադրանքի իրացման փոքր, բայց հաստատուն սեգմենտ ապահովելու ներուժ:

«Սկսելու եմ մտածել, որ Սորոսի թայֆի հուսահատ քայլն է»

«Այդպիսի նեղ-մասնագիտացված արտադրանքի եւ լուծումների ոլորտի են պատկանում օպտօէլեկտրոնային եւ ռադիոէլեկտրոնային հայտնաբերման եւ նշանառության սարքերը, ավտոմատացված խոցման միջոցները, հեռակառավարվող օդային եւ վերգետնյա սարքերը: Եվ իհարկե, առկա գիտատեխնիկական կարողությունների ներուժը ամբողջ ծավալով իրացնելու համար իրականացնում ենք ռազմարդյունաբերական համալիրում հարկային եւ վարչարարական ընթացակարգերի բարելավման, ներդրումները եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու քաղաքականություն»,- եզրափակում է Դավիթ Տոնոյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА