ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ. գյուղնախը հավի ականջում քնած է

23.07.2018 18:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզում սկսվել է թռչնաժանտախտի համաճարակ. գյուղնախը հավի ականջում քնած է

Արարատի մարզի տարբեր գյուղերից ստանում են ահազանգեր, որ մարզում սկսվել է թռչունների ժանտախտի համաճարակ: Գյուղացիները պարկերով սատկած թռչուններին` հավեր, հնդկավահեր, բադեր, սագեր, պարկերով տանում թափում են գյուղերի սահմաններից դուրս, սակայն սատկած թռչունների հետագա ախտահանությամբ եւ ոչնչացմամբ ոչ ոք չի զբաղվում: Մարզի գյուղացիները շտապ իրականացնում են թռչունների պատվաստումներ, սակայն սիճուկը չի հերիքում, որն էլ բավականին թանկ է: Ուստի գյուղացիները ստիպված են շատ անգամ իրականացնել հավերի մորթ: Նախկինում նման համաճարակների դեպքում Գյուղնախարարությունը կազմակերպում էր անվճար պատվաստումներ, իսկ այս տարի նման միջոցառում չի անցկացվում, եւ գյուղացիները ինչպես կարողանում են, այդպես էլ իրենց գլխի ճարը տեսնում են: 

Հավաքվել ենք ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА