ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ուզում է միասեռկանությանը աջակցել, թող աջակցի որտեղ ինքը անցկացրել է իր պատանեկությունը

23.07.2018 17:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե ուզում է միասեռկանությանը աջակցել, թող աջակցի որտեղ ինքը անցկացրել է իր պատանեկությունը

Օրերս կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հույս էր հայտնել, որ ՀՀ նորընտիր կառավարությունը քայլեր կձեռնակի, որպեսզի Հայաստանում պահպանվի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները: Արդյոք, մեղմ ասած, բարոյական է տիկին Արսինե Խանջյանի նման ցանկությունը, փորձեցինք հետաքրքրվել  «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նկատեց.

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

- Ես դա շատ բացասական ցանկություն եմ համարում: Հեղափոխությունը չի արվել ՀՀ-ում` հայ ավանդական բարքերը փչացնելու, գնդակահարելու համար: Իսկ եթե ինչ-որ մարդիկ, այդ թվում Արսինե Խանջյանը, (ում հանդեպ, անկեղծ ասած, մինչ այժմ մեծ հարգանք ունեի -Գ.Պ.), փորձում են  հեղափոխությունն օգտագործել` դրսից Հայաստան անբարոյականություն տեղափոխելու համար, ուրեմն թող գնան իրենց ցանկությունները արտահայտեն այն պետություններում, որտեղ մինչեւ հիմա իրենք ապրել են: Եթե նա ուզում է միասեռկանությանը աջակցել, թող աջակցի այն երկրում, որտեղ ինքը անցկացրել է իր պատանեկությունն ու երիտասարդությունը: Թող ոչ ոք չփորձի հեղափոխության քողի ներքո ինչ-ինչ օտար արժեհամակարգեր բերել Հայաստան:

Հ.Գ. Պատմագավորի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА