ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը «Ելքի» հետ ընտրությունների չի գնա.քաղտեխնոլոգ

23.07.2018 14:54 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը «Ելքի» հետ ընտրությունների չի գնա.քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքով` «Ելք» խմբակցությունը` «Քաղաքացիական պայմանագիրը» եւ խմբակցության  մյուս կուսակցություններն այլեւ չեն կարող ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին  մասնակցել միասնական, նրանք ընտրություններին պետք է գնան առանձին: Նրա կարծիքով` ի տարբերություն խորհրդարանական  ընտրություններին, ավագանու ընտրությանը կարող են մասնակցել միասնական: Սակայն այստեղ դժվար կլինի բացատրել թե ինչու են նրանք այդպես վարվում. «Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը  ընդգծված արեւմտամետներ են, դրանից չեն հրաժարվելու երբեք: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա ռուսներին կարմիր լույս ցույց տալու ուղղությամբ, որովհետեւ եթե գնա նախընտրական «Ելք» դաշինքով, փաստացի ցույց կտա, որ ընտրությանը գնում են ընդգծված արեւմտամետներով: Այդ դեպքում ռուսների հետ վերջին երկու ամիսների բանակցությունները  կլցվի ջուրը: Դրա համար համոզված եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին գնալու է առանձին: Այլ խնդիր է, որ ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» եւ Հանրապետություն կուսակցություններն իշխանությունների հետ կոալիցիա կազմեն»,-շեշտեց Կարեն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը, ապա քաղտեխնոլոգը վստահ է, որ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն ավելի շատ ձայներ կհավաքեն, քան քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա ըստ քաղտեխնոլոգի այս պահին կուսակցության վարկանիշը ցածր է, սակայն ռեսուրսային եւ իներցիայի առումով հնարավորություններ ունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես ունի հնարավորություններ:

ՀԺԱՄ-ը չի մասնակցի ընտրություններին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА