ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկի խումբը տարբեր ձեւաչափերով  հասկացնում է, որ բանակցային գործընթացը չի ընդատվել

23.07.2018 13:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Մինսկի խումբը տարբեր ձեւաչափերով  հասկացնում է, որ բանակցային գործընթացը չի ընդատվել

Բրյուսելում Ֆրանսիայի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումցի անմիջապես հետո Ֆրանսիայում կայացավ Մակրոնի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Արցախի հիմնահարցը:
Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այդ հանդիպմանը եւ հնարավոր զարգացումներին` կապված Արցախի հարցի հետ, փաստեց, թե՛ ռուսական , թե `արեւմտյան կողմը հասկացել են, որ Արցախի հարցի բանակցային գործընթացի ձեւաչափի շուրջ որեւէ փոփոխություն չի լինելու. «Ամեն դեպքում իրենք չեն փոփոխի, քանի որ արվել է երկար աշխատանք, սա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը եւս պետք է դառնա բանակցային կողմ եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբեր ձեւաչափերով փորձեց հասկացնել, որ բանակցային գործընթացը չի ընդատվել: Այլ խնդիր է, թե տարբեր ժամանակահատվածներում  ինչ  ակտիվության եւ պասիվության շրջան է եղել գործընթացում»,-նշեց Կ. Քոչարյանը: Նրա կարծիքով` ՀՀ-ում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու եւ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից հետո, Մինսկի խումբը ենթադրում էր, որ բանակցային գործընթացը պետք է ակտիվանա: Այսինքն` այս դեպքում երկու կողմերն էլ, որոնք տաս տարի շարունակ բանակցել էին,  ստանալու էին նոր հետընտրական լեգիտիմություն. «Սակայն այդպես չեղավ, քանի որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն եւ վարչապետ դարձավ Ն. Փաշինյանը: Երբ ամեն ինչ փոխվեց, բնականաբար այս ամենը տեղափոխվեց անդրկուլիսյան հատված: Այսինքն` Մակրոնը պետք է հանդիպի Փաշինյանի, Ալիեւի հետ, նույնն էլ ռուսական եւ ամերիկյան կողմը»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Եվս մեկ Սորոսի վկա պաշտոն ստացավ

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին եւ ռուսական կողմի արձագանքին, Կարեն Քոչարյանը նկատեց, որ մինչեւ Ն. Փաշինյանի բրուսելյան այցը, այն ինչ գրում էին  ռուսական լրատվամիջոցները,  բավականին մտահոգիչ էր, սակայն Փաշինյանի այցիցի հետո դադարեցի այդ փորձագիտական եզրակացությունները, որոնք վերջին շրջանում կրկին ակտիվացել են: Ըստ նրա, այստեղ խնդիրը Ն. Փաշինյանի պրո-արեւմտամետության խնդիրը չէ, քանի որ մոսկովյան այցից  հետո Սորոսի անվան հետ կապված հոդվածները չդադարեցին. «Սորոսի անվան հետ կապված կա նաեւ ամերիկյան քաղաքական գործիչների եւ փորձագետների, այդ թվում` ԱՄՆ  դեսպանատան խնդիրներ: Բոլորս էլ լավ գիտենք, որ Սորոսին պաշտոնական Վաշինգտոնը չի ընդունում: ԱՄՆ նախագահի եւ Սորոսի միջեւ կան հայտնի պատմություններ»,-նշեց քաղտեխնոլոգը:
 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА