ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը պարտավոր է պատմել ամերիկացի ժողովրդին՝ ինչ է քննարկվել Պուտինի հետ հանդիպմանը. ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավար

22.07.2018 21:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը պարտավոր է պատմել ամերիկացի ժողովրդին՝ ինչ է քննարկվել Պուտինի հետ հանդիպմանը. ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին ղեկավար

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հելսնիկյան հանդիպման մանրամասները պետք է դառնան հանրության սեփականությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Լեոն Պանետտան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ջրհեղեղի հետևանքով Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ


 

«Թրամփն առաջին անգամ դեմառդեմ հանդիպում է ունենում Պուտինի հետ, իսկ ՌԴ-ն մեր ընկերը չէ։ Եթե նրանք նման տեսակի հանդիպում են ունեցել, ապա ես կարծում եմ, որ նախագահը պարտավոր է պատմել ամերիկացի ժողովրդին, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ», - ասել է Պանետտան։

Նշենք, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նշել էր, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ։
 
«Նրա (Թրամփի) խոսքով՝ նա ավելի շուտ կգնար քաղաքական ռիսկի հանուն խաղաղության, քան կվտանգեր խաղաղությունը հանուն քաղաքականության», - ասել է Փենսը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА