ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարո՛ն Թրամփ, մի՛ խաղացեք կրակի հետ, դուք կզղջաք դրա համար»․ Ռոհանի

22.07.2018 20:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Պարո՛ն Թրամփ, մի՛ խաղացեք կրակի հետ, դուք կզղջաք դրա համար»․ Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «կրակի հետ չխաղալ»։ Ինչպես գրում է РИА Новости-ն, Ռոհանին շեշտել է, որ Իրանը ոչ ոքի հետ չի պատերազմում և իրենց ուժը հանդիսանում է միայն զսպող գործոն տարածաշրջանում։

Կադրային ջարդ չի լինելու. Վահան Կոստանյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կփորձի համոզել դաշնակից երկրներին դադարեցնել Իրանից նավթի գնումը, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնեց, որ իրենք պատրաստ են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Չինաստանի ու ցանկացած այլ երկրի հանդեպ, որը կշարունակի նավթ գնել Իրանից։

«Պարո՛ն Թրամփ, մի խաղացեք կրակի հետ, դուք կղզջաք դրա համար», - ասել է Ռոհանին։

Նա հավելել է, որ Իրանը տարիներ շարունակ ապահովում է տարածաշրջանում ջրային անվտանգությունը, Ռոհանին ընդգծել է, որ իրենք ոչ ոքի հետ չեն պատերազմում, իսկ Իրանի ուժը զսպող գործիք է։  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА