ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ մարտավարություն կընտրի Էմերին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար

22.07.2018 16:19 ՍՊՈՐՏ
Ինչ մարտավարություն կընտրի Էմերին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար

Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունայի Էմերին սկսել է որոշել, թե ինչ մարտավարությամբ կխաղան «զինագործները» «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»` ՈՒՂԻՂ

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը համալրվել է 4 ֆուտբոլիստով. Բերնդ Լենո, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Լուկաս Տորեյրա և Շտեֆան Լիխտշտայներ:

Ինչպես տեղեկացնում է football.london-ը, ամենայն հավանականությամբ, «Արսենալը» խաղադաշտ դուրս կգա 4-2-3-1 մարտավարությամբ:

Հավանական մեկնարկային կազմը կունենա հետևյալ տեսքը.

«Արսենալ»՝ Լենո, Բելերին, Սոկրատիս, Չեմբերս, Մոնրեալ, Ջակա, Ռեմսի, Մխիթարյան, Օբամեյանգ, Օզիլ, Լակազետ

Նշենք, որ «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА