ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիական Աֆրինի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով թուրքական օկուպացիայի դեմ

22.07.2018 16:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական Աֆրինի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով թուրքական օկուպացիայի դեմ

Թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելով թուրքական օկուպացիայի ու դրանից բխող կյանքի պայմանների դեմ, այս մասին գրում է nerinaazad.org կայքը։

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների դեմ. NBC

Նշվում է, որ աֆրինցիները հատկապես դժգոհ են «Սիրիական ազատ բանակ» խմբավորման գործունեությունից, որը ռազմական գործողությունների ժամանակ միացել է թուրքական ԶՈւ-ին ու վայելում Թուրքիայի իշխանությունների աջակցությունը։ 

Ըստ տեղի բնակիչների՝ խմբավորման զինյալները առևանգում են աֆրինցի քուրդ բնակիչներին, կողոպտում նրանց տներն ու բռնություն կիրառում նրանց դեմ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը դեռևս չեն պատրաստվում հեռանալ Սիրիայի հյուսիսից։

Թուրքական ԶՈւ-ն հունվարի 20-ին սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА