ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում ձերբակալել են Աթաթուրքին վիրավորած էրդողանամետ քաղաքացուհու

22.07.2018 13:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում ձերբակալել են Աթաթուրքին վիրավորած էրդողանամետ քաղաքացուհու

Անկարայում ձերբակալվել է համացանցում հրապարակված տեսանյութի միջոցով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորած կինը, ով պնդել էր, որ «Աթաթուրքն իրականում Թուրքիան չի փրկել» ու, առհասարակ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ավելի հզոր առաջնորդ է, քան Աթաթուրքը։

Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Սաֆիյե Ինջի անունով կինը տեսանյութը նկարահանել է Անկարայում՝ Աթաթուրքի դամբարանի մոտ։

Նկարահանված տեսանյութում կինը նշել է, որ շատ է զղջում և նույնիսկ ամաչում է այդ դամբարան այցելելու համար։

«Երանի եկած չլինեի», - ասել է կինն ու, դիմելով Էրդողանին չսիրող թուրքերին՝ շեշտել, որ վերջինս շատ ավելի մեծ առաջնորդ է, քան Աթաթուրքը։

Հայտնի է, որ Աթաթուրքի հանդեպ անհարգալից ու վիրավորական մի շարք արտահայտությունների համար Սաֆիյե Ինջիի հանդեպ գործ է հարուցվել, նախօրեին վերջինիս ձերբակալել են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА