ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթովպիայում «մարգարեին» ձերբակալել են հանգուցյալին վերակենդանացնելու անհաջող փորձի համար

22.07.2018 14:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Եթովպիայում «մարգարեին» ձերբակալել են հանգուցյալին վերակենդանացնելու անհաջող փորձի համար

Եթովպիայում ոստիկանությունը ձերբակալել է սկսնակ «մարգարեին», ով փորձել է վերակենդանացնել մահացած մարդուն:

Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Օրոմիա շրջանի Գալիլեա քաղաքում: Առողջապահության ոլորտի աշխատակից Գեթայաուկալ Աելեն հայտարարել է, որ կարող է կյանք վերադարձնել մահացած Բելայ Բիֆտային:

Նա հանգուցյալի հարազատներին պատմել է Ղազարոսի մասին, որին, Նոր Կտակարանի համաձայն, Հիսուսը վերակենդանացրել է մահանալուց 4 օր անց: Վերջիններս հավատացել են, որ Աելեն նույնպես կկարողանա վերակենդանացնել հանգուցյալին և համաձայնել են քանդել գերեզմանն ու հանել մարմինը:

Նշվում է, որ փորձելով վերակենդանացնել նրան՝ Աելեն պառկել է նրա մարմնի վրա և սկսել է գոռալ «Բելայ, վեր կաց»: Նրա գործողությունները հաջողությամբ չեն ավարտվել, և Բելայի հարազատները ցասումով հարձակվել են «մարգարեի» վրա:

ԱՄՆ հատուկ ծառայությունները քիչ հավանական են համարում, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը կապ չունի լրագրողի մահվան հետ

Ծեծկռտուքի վայր ժամանակ ոստիկանությունը փրկել է Աելեին հանգուցյալի հարազատների ինքնադատաստանից, այնուհետև ձերբակալել հանգուցյալի նկատմամբ անարգանք դրսևորելու համար:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА