ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Շարմազանով

21.07.2018 16:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Շարմազանով

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա, այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Սահմանադրական փոփոխությունները կարելի է համարել վարչապետի եւ ԱԺ մեծամասնության մենամարտը»

«Վստահ եմ, որ ազգային  ու պետական հարցերի շուրջ, անկախ կուսակցական, անձնական, գաղափարական տարաձայնություններից, ներկա և նախկին ղեկավարները պետք է պարբերաբար հանդիպեն», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հանդիպման համար շատ բան գալիս է ներկա ղեկավարից։

«Ներկա ղեկավարը պետք է ունենա ավելի բարձր քաղաքական կամք, ավելի բարձր հանդուրժողականություն՝ անկախ իր անձից։ Ինքը պետք է քայլը կատարի», - ասաց Է.Շարմազանովը։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը բոլորին իր նախագահության տարիներին հրավիրում էր անկախության տոնին։

«Ճիշտ է, չէին գալիս կամ գալիս էին, կամ մեկն ասում էր Հայաստանում չեմ, մյուսն ասում էր  հարմար չեմ գտնում, բայց ամենափառավոր տեսարանը կլինի, երբ որ մի օր եռագույնի տակ միասին նստած տեսնենք մեր Հայաստանի բոլոր ղեկավարներին», - նշեց ԱԺ փոխնախագահը։

Նա ընդգծեց՝ կարևորագույն հարցերի շուրջ միշտ էլ քաղաքական կոնսուլտացիաները անհրաժեշտ են։

«Որովհետև կա պետության շահ, ամեն ինչում պետք է լինի պետական շահի գերակայություն։ Եվ եթե կարիքը լինի՝ պետք է բոլորն էլ բոլորի հետ հանդիպեն», - ասաց Է. Շարմազանովը։

Նյութի աղբյուրըՙ aysor.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА