ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամենասարսափելին այն է, որ ՀՀ-ն կարծես վեր է ածվել աղանդավորության կենտրոնի` ամո՛թ է, ուշքի եկեք...»

21.07.2018 13:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ամենասարսափելին այն է, որ ՀՀ-ն կարծես վեր է ածվել աղանդավորության կենտրոնի` ամո՛թ է, ուշքի եկեք...»

«Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս շարժումը կազմակերպված եւ կոնկրետ ինչ-որ կենտրոնի կողմից ուղղորդված շարժում է: Բայց ամենասարսափելին այն է, որ հետեւելով վերջին իրադարձություններին, հասկանում ենք, որ աղանդավորական շարժումն այնպիսի լայն թափ է ստացել մեզ մոտ, որ տպավորություն է, որ ՀՀ-ն կարծես վեր է ածվել աղանդավորության կենտրոնի` ամո՛թ է, ուշքի եկեք... Նման իրավիճակը, նմանատիպ շարժումը` ուղղված եկեղեցու դեմ, հրճվանք է պատճառում մեր թշնամիներին: Պատկերացրեք, Ադրբեջանում մեկը մի մոլլայի դեմ փորձի ոտնձգություն անել` ժողովուրդը տեղնուտեղը կոչնչացնի նրան: Եվ չկարծեք, որ դրանց հավատքի կրողները թերություններ չունեն: 
Ի՞նչ կարիք կա ամբողջ աշխարհը խառնել եւ արհեստականորեն ցույց տալ, որ ՀՀ-ում, բացի քաղաքական ցնցումներից, կան նաեւ հավատքի ցնցումներ»
,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող տարատեսակ ակցիաներին, ասաց պատմաբան, նախկին պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

Հ.Գ. Պատմական, որ հայտնի կերպարի դեմ ուղղված շարժումն է հիշեցնում պատմաբանին ` եկեղեցու դեմ իրականացվող այս շարժումը եւ այլ ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА