ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ՕՐ ԿԵՐԱԿՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՅՆՈՎ

21.07.2018 12:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱՄԵՆ ՕՐ ԿԵՐԱԿՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՅՆՈՎ

Tempora mutantur, et nos mutamur in illis. ժամանակները փոխվում են, մենք էլ փոխվում ենք նրանց հետ։
   Այս լատիներեն ասույթի իրավացիության մեջ կարելի է համոզվել հենց թեկուզ հետեւյալ օրինակով։ 1970-ականներին արվամոլությունը համարվում էր հիվանդություն, որն այն աստիճան էր սպառնում հասարակությանը, որ ԱՄՆ ներգաղթի ծառայության պարտականությունների մեջ մտցվեց արվամոլների մուտքի արգելումը երկրի տարածք։ Եթե նրանք, այնուամենայնիվ, գալիս էին՝ իշխանություններից թաքցնելով իրենց կողմնորոշման մասին տեղեկատվությունը, ապա անհապաղ պետք է արտաքսվեին։
   Իսկ այսօր այնտեղ արվամոլությունը սովորական համարվող կենսակերպ է։ Ավելին՝ արվամոլության նկատմամբ հակակրալից վերաբերմունքը ներկայումս արդեն դիտվում է որպես «հոմոֆոբիա» անվանումով հոգեկան հիվանդություն, իսկ օտարերկրացի արվամոլների նկատմամբ իրենց հայրենիքում ցուցաբերվող խտրականությունն իրավունք է տալիս նրանց ապաստան ստանալ Միացյալ Նահանգներում։ 
   Բանն այնտեղ է հասել, որ արեւմտյան մի շարք երկրներում ծխող լինելն ավելի վատ է՝ հասարակական պախարակման առումով, քան արվամոլ։
   Բարքերը հայոց աշխարհում սկսեցին փոխվել շատ ավելի ուշ, բայց փոխարենը՝ անհամեմատ ավելի արագ տեմպերով։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, օրինակ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու աղանդավորները ջանում էին առանձնապես ի ցույց չդնել սեփական հակումները, իսկ իշխանափոխությունից հետո ոչ միայն կազմակերպում են հրապարակային ակցիաներ, այլեւ ստացել են մի շարք կարեւոր պետական պաշտոններ։
   Եվ նրանց ամենեւին չի հուզում այն հանգամանքը, թե ինչպես դրան կնայեն մարդիկ։ 
   Կովկասյան էպոսներից մեկում հերոսուհին համոզում էր հարազատ եղբորը՝ Ուրիզմագին, ամուսնանալ իր հետ։ Ուրիզմագը կասկածում ու երկմտում էր, բայց համոզվեց հետեւյալ փաստարկով. «Վերցրու ավանակը,- ասում է նրան քույրը,- թարս նստիր վրան՝ դեմքով դեպի պոչը, եւ այդպես երեք օր ման արի գյուղով մեկ»։
   Ուրիզմագը հետեւում է խորհրդին։ Առաջին օրը բոլորը ծիծաղում են վրան։ Երկրորդ օրը ծիծաղում են միայն համագյուղացիները, ովքեր չէին տեսել նրան նախօրեին։ Երրորդ օրը ոչ ոք արդեն ուշադրություն չի դարձնում վրան։ «Ամուսնանանք ուրեմն,- ասում է քույրը,- սկզբում կծիծաղեն, հետո կդադարեն»։
   Այդպես էլ՝ մեր դեպքում։ Սկզբում կզարմանանք ու կվրդովվենք, իսկ հետո կվարժվենք եւ ուշադրություն չե՞նք դարձնի։
   Հավանաբար ճիշտ չի լինի ասել, թե մեր սերունդն ավելի բարոյական էր, քան ներկայինս։  Բարոյականության առումով մարդիկ համեմատվել չեն կարող։ Համեմատվել կարելի է միայն նրանով, ինչը ենթադրում է անհավասարություն։
   Օրինակ, մարդիկ կարող են համեմատվել վախի աստիճանով, քանի որ ոմանք ավելի քաջ են լինում, քան մյուսները։ 
   Քաղցի կամ գիտելիքների առումով համեմատություն թույլ տալ կարելի է, քանի որ լինում են քաղցածության ու տգիտության տարբեր աստիճաններ։ Կարելի է համեմատել ոմանց սրիկայության ու ագահության տեսանկյունից, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը աստիճանավորված են։ Բայց բարոյականությունը կա՛մ կա, կա՛մ չկա. անհնար է ավելի կամ պակաս բարոյական լինել։
   Ցավով ստիպված ենք մատնանշել, որ բարոյականություն հասկացությունը աստիճանաբար դուրս է մղվում հայոց աշխարհից։ Օրինակ, արդեն ինչքան ժամանակ է՝ աղանդավորների խումբը փաստորեն հալածում է կաթողիկոսին, ոտնձգություն կատարում մեր գլխավոր սրբություններից մեկի՝ եկեղեցու դեմ։ Իսկ իշխանությունը լռում է, հասարակությունը լռում է, քաղաքական ուժերը (Դաշնակցությունը միայն նախօրեին հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ) լռում են։ 
   Մի՞թե դա չի հաստատում բարոյականության դուրսմղման մասին մեր խոսքերի իրավացիությունը։ Եվ այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։
   Կոմս Մոնտե Քրիստոն՝ պայծա՛ռ ուղեղ, մտահղացել էր ամեն օր թույնի ոչ մեծ բաժին տալ մի բարի աղջկա, որպեսզի նա մահացու չթունավորվի այն օրը, երբ թույն նրան կտա մեկ ուրիշը։ Դյուման, ասենք ձեզ, այնքան էլ գլուխ չէր հանում քիմիայից ու բժշկությունից, բայց հանուն սյուժեի պատրաստ էր ամեն ինչի։
   Իհարկե, ամեն օր թույն ընդունելով՝ կարելի է ձեռք բերել իմունիտետի որոշակի քանակություն, սակայն առավել մեծ հավանականությամբ պարզապես մահացու կթունավորվեք՝ ինքնուրույն, առանց զանազան չարագործների։ Կամ էլ կդառնաք հաշմանդամ, որը կախվածություն է ձեռք բերել թույների նկատմամբ ու առանց դրան այլեւս չի կարող։
   Ահա արդեն ինչքան ժամանակ տարբեր կենտրոններ, փոխանցելով էստաֆետը մեկմեկու, ամեն օր կերակրում են մեր հասարակությանը թույնով՝ դրսեւորելով գործողությունների հիրավի ապշեցուցիչ ներդաշնակություն։
   Սրանք ասես չարորակ ուռուցք լինեն հայոց աշխարհի մարմնի վրա։ Չարորակ ուռուցքի բջիջը նորմալից տարբերվում է նախեւառաջ նրանով, որ զուրկ է օրգանիզմի բջիջների հանրության օգտակար անդամ լինելու համար անհրաժեշտ գենետիկ տեղեկատվությունից։ Ուստիեւ պահում է իրեն միաբջիջ կենդանու կամ, ավելի ճիշտ՝ երիտասարդ սաղմնաբջիջի պես։ Ոչ մի հատուկ կառուցվածք չունի, բազմանում է անսանձ ու անպատկառորեն, այնպես որ ուռուցքային հյուսվածքը ներաճում է հարեւան, դեռեւս առողջ հյուսվածքների մեջ ու քայքայում դրանք։
   Դե ինչ, ամեն մի երկիր վաղ թե ուշ սպառում է իր ռեսուրսը։ Ժամանակին Հայաստանը հետաքրքիր էր Աստծուն, ժամանակին Նա գլուխ էր դնում մեր երկրի հետ եւ նույնիսկ փրկում։ 
   Բայց լինում է եւ այնպես, որ Աստված երես է թեքում։ Նա հիշում է, իհարկե, մեկ-երկու հարյուր արդարակյացների մասին ու օգնում նրանց, բայց ընդհանուր առմամբ տարածքի ճակատագիրն այլեւս չի մտահոգում Նրան։
   Ինչը, թեպետ, բնավ չի նշանակում, թե մեզ ինչ-որ բան է սպառնում։ Չէ՞ որ մենք՝ հայերս, լավ հարմարվողականության շնորհիվ կարող ենք ապրել կենսաբանական ուզածդ միջավայրում։

Անկախ ամեն ինչից՝ Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյանը՝ Լուկաշենկոյի վերջին հայտարարության մասին

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА