ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանադայում ՀՀ դեսպանը ցանկանում է վերադառնալ Հայաստան ու զբաղվել քաղաքականությամբ. «Հրապարակ»

21.07.2018 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կանադայում ՀՀ դեսպանը ցանկանում է վերադառնալ Հայաստան ու զբաղվել քաղաքականությամբ. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ Լևոն Մարտիրոսյանը ցանկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Բանն այն է, որ դեռևս նշանակման ժամանակ եղել է պայմանավորվածություն, որ նախկին պատգամավորը կպաշտոնավարի մեկ տարի, այդ ընթացքում պետք է կազմակերպի երկկողմ այցեր, հետաքրքրություն առաջացնի Հայաստանում ներդրումների առումով, հայ համայնքի հետ աշխատանք տանի: Այդ ժամկետը լրացել է, Մարտիրոսյանն իր առաքելությունը համարում է կատարած և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, որին Կանադան կներկայանա 200 հոգանոց պատվիրակությամբ, մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից: Մեր տեղեկություններով, նա ցանկանում է վերադառնալ Հայաստան և զբաղվել քաղաքականությամբ»:

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА