ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը

21.07.2018 12:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը

Թեեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին որոշում է կայացրել կասեցնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը, սակայն տեղի բնակիչները պնդում են, որ շինարարությունը շարունակվում է:

Պետական մակարդակով հերթական հարվածը եկեղեցու դեմ (Տեսանյութ)

Econews.am-ի  փոխանցմամբ, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլեւ նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամեն ինչը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ էին գործարանի դիմաց, այժմ աշխատողները մեքենաներով չեն գալիս, որպեսզի չերեւա, որ աշխատում է»,- ասել է բնակիչներից մեկը:

Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի հետ, ով մեզ հայտնեց, որ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն անձամբ այցելել է «Արմօյլ» ՓԲԸ գործարանի տարածք՝ ծանոթանալու խնդրին: Վերջինս նշել է, որ եթե պարզվի, որ գործարանը նավթավերամշակում է իրականացրել, այսինքն առանց թույլտվության գործունեություն է ծավալել, դա պետք է հայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում:

Հուլիսի 10-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ փորձաքննություն։

Ելնելով վերոգրյալից՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ փորձաքննության դրական որոշման ստացումը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА