ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել» են, որ իրեն արտոնյալ չզգա. «Ժամանակ»

21.07.2018 09:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել» են, որ իրեն արտոնյալ չզգա. «Ժամանակ»

 «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները: Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Այո, այդ պետհամարանիշների մի մասն արդեն հետ է վերցվել, եւ գործընթացը շարունակվում է»,-ասաց Օսիպյանը:

«Ժառանգությունն» այսօր կորոշի՝ ով է գլխավորելու ավագանու ընտրություններում իրենց ցուցակը

Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշները, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու: Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չէ»,-ասաց Օսիպյանը՝ չպատասխանելով, թե նախկին պաշտոնյաներից պետհամարանիշները հետ վերցնելը իրականում ինչ նպատակ է հետապնդում: Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА