ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արեւայրուքից պետք է զգուշանան հատկապես բաց մաշկ ունեցողները. Մաշկաբան

21.07.2018 03:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Արեւայրուքից պետք է զգուշանան հատկապես բաց մաշկ ունեցողները. Մաշկաբան

Ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, թե արեւայրուքը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, ինչը սխալ է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: «Արեւայրուքի արդյունքում ընկնում է մաշկի դիմադրողականությունը: Մաշկը դառնում է չոր ու անառողջ: Արեւայրուքից պետք է զգուշանան հատկապես բաց մաշկ ունեցողները: Որոշ հիվանդությունների դեպքում կտրականապես արգելվում է լինել արեւի ճառագայթների տակ: Խոսքը մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց մասին է, հատկապես` եթե ունեն օնկոլոգիական խնդիրներ, մեծ խալեր, վիտիլիգո հիվանդության դեպքում, սիրտանոթային, հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի լուրջ դիսֆունկցիայի դեպքում»:

Գիտնականները գտել են երեխաների՝ սննդի նկատմամբ քմահաճ վերաբերմունքի բացատրությունը

Մաշկաբանն ասաց, որ այրվածքի դեպքում ընդունված է օգտագործել մածունը, ինչը ևս սխալ է: «Խորհուրդ կտայի հրաժարվել այս անհեթեթ մեթոդից: Մածունից մաշկը կրկնակի չորանում է: Արդյունքում մարդը կրկնակի այրվածք է ստանում: Մածունն ունի միայն զովացնող ազդեցություն: Օգտակար է չիչխանի յուղը, եթե անմիջապես եք դնում մաշկի վրա: Այն բավականին կթեթեւացնի տուժածի վիճակը»:
Ս. Խաչատրյանը խորհուրդ է տալիս օգտագործել տեղային միջոցներ` կախված այրվածքի աստիճանից: «Եթե թեթեւ այրվածք է, այսինքն` առաջին աստիճանի, երբ մաշկի վրա առկա է կարմրություն, ապա խոնավացնող եւ փափկացնող միջոցների օգտագործումը լիովին բավարար կլինի: Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում, երբ մաշկի վրա առկա են բշտիկներ, հարկ է մշակել մաշկը հատուկ դեղամիջոցներով: Այս դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը ցանկալի չէ: Երրորդ աստիճանի այրվածքների դեպքում վնասված են լինում մաշկի խոր շերտերը: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը: Առաջին րոպեներին կօգնի մաշկի այրված մասը մոտ 10-15 րոպե սառը ջրի տակ պահելը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА