ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ

20.07.2018 18:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հրավիրված է եղել «Հայաստանի Առաջին խորհրդարանի 100-ամյակը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ռուբեն Թորոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել հիմնական միջոցառումների ծրագրին:

Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА