ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակաեկեղեցական պայքարը նման է Դավիթ-Դանիելյան վեճին

20.07.2018 17:23 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հակաեկեղեցական պայքարը նման է Դավիթ-Դանիելյան վեճին

Հունիսի 6-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փողոցում անցկացրած ցույցերով չբավարարվելուց հետո անցան լուրջ գրոհի, նախ նրանք պարզապես ներխուժել էին Վեհարան, որտեղ հոգեւորականների նկատմամբ ցուցաբերել էին ոչ հարգալից վերաբերմունք, այնուհետեւ Գնդեվանքի ճանապարհին փակել էին Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը,  քաշքշել էին հայրապետին:
«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  կաթողիկոսի դեմ սկսած պայքարին, փաստեց, որ հայոց պատմության մեջ նմանատիպ դեպքեր շատ են եղել: Պատմաբանի խոսքով` դեպքի առնչությամբ հետաքրքիր  է Դավիթ-Դանիելյան վեճը` երկպառակտչական պայքար հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար. «Մեր պատմության մեջ շատ են եղել նման դեպքեր, երբ պայքար է մղվել կաթողիկոսի աթոռի համար: Դավիթ-Դանիելյան վեճն այն աստիճանի հասավ, որ միջամտեցին պարսկաստանը  եւ ցարական Ռուսաստանը, որովհետեւ կողմերը ցանկանում էին իրենց ներկայացուցչին նշանակել այդ պաշտոնում: Նախկինում կաթողիկոսն ընկալվում էր ոչ միայն հոգեւոր առաջնորդ, այլեւ ուներ քաղաքական մեծ ազդեցություն:  Երբ պետականություն չկար,  Հայաստանի հարեւանները բոլոր խնդիրները կարգավորում էին հենց կաթողիկոսի միջոցով:  Պետք է ասեմ, որ կաթողիկոսի պաշտոնում պատահական անձ չի ընտրվել, այդ ընտրությունը համաձայնեցված է եղել այն իշխանությունների հետ: Նկատենք, որ բոլոր իշխանությունները միշտ էլ փորձել են կաթողիկոսի պաշտոնում տեսնել մարդու, որը սպասարկելու է իրենց շահերը»,-նշեց պատմաբանը:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ

Մեր զրուցակիցը նաեւ հիշեցրեց կաթողիկոսի աթոռի հետ կապված Գրիգոր Լուսավորիչի ընտանիքի անդամների միջեւ եղած վեճերը, սա այն ժամանակ էր, երբ կաթողիկոսի պաշտոնը լուսավորիչների ընտանիքի անդամներին փոխանցվում էր ժառանգաբար: Եղել են նունիսկ այնպիսի դրվագներ, երբ թագավորների հրամանով կաթողիկոսներ են սպանվել:
Գեւորգ Մելքոնյանի կարծիքով`  այս նախաձեռնությունը եկեղեցու համար չի կարող վտանգավոր լինել, ավելին` դրանով կաթողիկոսական ապարատի նկատմամբ հանրության հետաքրքությունը մեծանում է. «Արդարության համար ասեմ, որ վաղուց ժամանակն է, որ եկեղեցին հստակ տարանաջատվի  պետությունից, սա իսկապես լուրջ խնդիր է, որովհետեւ մեր եկեղեցին բարեփոխումունների չի ենթարկվել եւ դրա կարիքը կա: Ըստ էության այս շարժումը կարող է նպաստել, որպեսզի եկեղեցին  գնա թարմացման: Չեմ կարծում, որ սա այն լուրջ հետեւանքներ կթողնի կաթողիկոսի կամ եկեղեցու վրա»,-եզրափակեց պատմաբանը:
Դավիթ-Դանիելյան վեճ, երկպառակտչական պայքար էր հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար։ Պատմագրության մեջ համարվել է երկու կողմնորոշումների (ռուսական եւ պարսկական) պայքար։ 1799 թվականի դեկտեմբերի 27-ին մահանում է Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը, եւ հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար տեղի է ունենում երկպառակտչական պայքար։ Ռուսական կառավարությունը միջամտում է հօգուտ Դանիելի, իսկ պարսկական կառավարությունը՝ հօգուտ Դավթի։ Դանիել-Դավիթ պայքարը մեծապես հեղինակազրկում է հայ եկեղեցուն եւ պատրվակ ծառայում պարսկական իշխանություններին՝ միջամտելու նրա ներքին գործերին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА