ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

20.07.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆՈՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ

Նիկոլը դու ես, արա...

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԿԱՄ ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ (ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ` ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՉԵՐՉԻԼԻ ՈՃՈՎ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Զարուհի  Փոստանջյանին մերժողը Նաիրա Զոհրաբյան քաղաքապետ կստանա:

 

КАЩЕЙ БЕССМЕРТНЫЙ

էրեբունու պեղումներից պարզ է դարձել, որ Կամո Արեյանը պաշտոնավարում էր դեռ Արգիշտի թագավորի օրոք:

 

ԴԻՎԱՀԱՐՆԵՐԸ

Ըստ աստվածաբանների` Մայր Աթոռի դեմ պղծարշավ կազմակերպողները մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից խոզերի բոլուկի միջոցով ծով քշված դեւերն են, որոնց նոր ա Սորոսը ափ հանել ու Հայաստան ուղարկել:

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԱՑՎԱԾՔ (ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՈԼՈՐՏԻՑ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԵՎ ԻՐԵՆ ԿԻՑ ՆՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Լիլիթ Մակունցը, որ մշակույթից չի հասկանում, խորհուրդ տվողները շատանում են:

 

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՉՆԱՅԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ` ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉԻՆՉ ՉՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԴԻՐՔԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ՀԱՄԱՐ 8-10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլի խոսքը` խոսք, բայց մենակ խոսքով զինվորները չեն կշտանա:

 

ԹԱՎՇՅԱ ՄԱՂԹՆԱՔ

Փաշոյանը գնաց, տարոսը Փաշինյանին…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА