ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.07.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ բազում «ազատ եւ հպարտ» քաղաքացիներ արձագանքել են Նիկոլի կոչին եւ անցել մասսայական հրապարակային ստուկաչության, մեզ ամենեւին էլ չի զարմացնում: Բայց հույժ զարմացանք, երբ այդ կոչին արձագանքեց եւ ազդարարեց, այսինքն` ժողովրդի խոսքով ասած, «գործ տվող» դարձավ, ՊՊԾ գունդը գրաված գրոհայինների առաջնորդ ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Նա ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ ոստիկանի վրա կրակողը ոչ թե Արմեն Բիլյանն է, ինչպես գրված է մեղադրանքում, այլ այժմ ազատության մեջ գտնվող մեկ ուրիշ գրոհային. «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար մեղադրվում է Արմեն Բիլյանը»: Դե ինչ ասես, հիմա ամեն ինչն է թարսվել, եւ անգամ պետական հանցագործի վրա պետական հանցագործի շնորհք չկա:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ահա ինչ զարմանալի բան պատահեց այն բանից հետո, երբ ԱԺ փոխխոսնակ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, կարծելով, որ միացրած տեսախցիկ չկա, Ընտրական օրենսգրքի թեմայով Դանիել Իոաննիսյանի անշնորհք վերջնագրերից հետո ասել էր. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Դե, իհարկե, Դանիելը դրանից հետո համաշխարհային աղմուկ բարձրացրեց, թե տեսեք, տեսեք ԱԺ փոխխոսնակն ինչ է ասել, ու ինչ «սյուռեալիստական» վիճակ է ստեղծվել, սակայն ամենազարմանալին դա չէ: Ամենազարմանալին հետեւյալն է, որ այժմ սոցցանցերում արշավ է ընթանում, որով Արփինե Հովհաննիսյանից պահանջում են ներողություն խնդրել մտավոր հետամնացներից: Հիմա ի՞նչ, կարելի՞ է դա հասկանալ այսպես, որ մտավոր հետամնացները վիրավորվել են Իոաննիսյանի հետ համեմատությունից:

Երբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ այդ պաշտոնում ԱԱԾ պետ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ առաջադրման դեպքում ինքը չի առաջադրվի եւ կաջակցի, բոլորը դա ընկալել էին որպես կատակ` համարելով, որ Նեմեց Ռուբոն Վանեցյանի վրա «կայֆեր» է վառում: Բայց զարմանալիորեն պարզվեց, որ այդ դեպքում կատակի ընդամենը տասը տոկոսն էր կատակ, իսկ մնացյալը ճշմարտություն էր: ԱԱԾ տնօրենն այդ թեմայով պարզապես բլբուլ էր կտրել, մասնավորապես. «Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում դեռեւս չունեմ: Չեմ թաքցնի` ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել, իսկ թե կընտրվեմ, թե` ոչ, ժամանակը ցույց կտա»: Եվ հավելեց. «Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ: Առաջադրումը պետք է լինի բարձրագույն լիգայում խաղացող ակումբների կողմից: Եթե կցանկանան միասնական թեկնածու առաջադրել եւ կտեսնեն ինձ, ես սիրով կընդունեմ այդ առաջարկը»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է  ընթերցողներին հորդորել, որ ԱԱԾ-ի վերաբերյալ կատակներ չանեն: Ախր, տղերքը հումոր չունեն, կարող է լուրջ ընդունեն:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА