ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է իրականում Կանադան ակնկալում ՀՀ գործուղված իր քաղաքացուց

20.07.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչ է իրականում Կանադան ակնկալում ՀՀ գործուղված իր քաղաքացուց

Օտարերկրյա քաղաքացի կանադահայ դերասան եւ հասարակական գործիչ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ կրկին ակտիվացել է եւ որոշել խառնվել հայաստանյան ներքին գործերին` իշխանությանը թելադրելով, թե ինչ քայլեր պետք է անի: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հույս է հայտնել, թե տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաեւ ԼԳԲՏ-ի մարդկանց իրավունքների հարցը: Թե ինչու Ա. Խանջյանն այս օրերին շտապեց Հայաստան եւ սկսեց համասեռամոլության քարոզ, բավական ուշագրավ հիմքեր ունի: Պարզվում է` ընդամենը ամիսներ առաջ` մարտի սկզբներին, Կանադայում, որի քաղաքացին է Ա. Խանջյանը, օրենքով արգելվել է պետական հաստատություններում գործածել «հայր» եւ «մայր» տերմինները: Ավելին` հետայսու Կանադայի պետական գերատեսչությունները դադարել են պաշտոնական նամակագրության մեջ օգտագործել «մայր» եւ «հայր» տերմինները: Փոխարենը նրանք, ինչպես իր հայտնի հայտարարության մեջ նշել է Կանադայի Երեխաների, ընտանիքի եւ սոցիալական զարգացման նախարարության մամուլի քարտուղար Մաթյե Ֆիլիոն, կօգտագործեն «գենդերային չեզոք ծնող» տերմինը: Այնպես որ, Ա. Խանջյանի ու իր հարազատ երկրի ակնկալիքները բավական մեծ է մեր կառավարությունից, իսկ թե որքանո՞վ է թավշյա էյֆորիան ազդել հայաստանյան հանրության իմունիտետի վրա, որ խառնեն «ձյաձյային մամայի» հետ կամ «մորքուրին` պապայի», ցույց կտա ժամանակը:

«Վահագնի վերջին հրաժեշտը պիտի լինի իր տունը դարձած թատրոնից, բայց…»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА