ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐՆ ԱՆԹԱՔՈՒՅՑ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ

20.07.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐՆ ԱՆԹԱՔՈՒՅՑ  ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵՄ

Սկանդալը սկյանդալի հետեւից` ե՛ւ Կարպիս Փաշոյանի ցինիկ անվանարկումը քառօրյա պատերազմի հերոսների դեմ, ե՛ւ անսքող խուլիգանությունը Վեհարանում եւ կաթողիկոսի ճանապարհ փակելն ու քաշքշելը, ե՛ւ պետական պաշտոնյայի բացահայտ խոստովանությունը` քայքայիչ կրոնական կառույցին պաշտպանելու վերաբերյալ, ե՛ւ Արսինե Խանջյանի լպիրշ պահանջը հայ հանրությանը` «վերադաստիարակվել» եւ սիրել սեռական փոքրամասնություններին... Լավ, ինչպե՞ս այդ ամենը հասկանալ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐԸ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ «ԹԱՎԻՇԸ» ՆԱԵՎ ԾԻԱԾԱՆԱԳՈՒՅՆ Է

Ժամանակային առումով Արսինե Խանջյանի հակաբարոյական կոչ-պահանջը համընկավ ԼԳԲՏ-ների պաշտպան «Փինք- Արմենիա» ՀԿ կողմից սեռական փոքրամասնության ոմն ներկայացուցչի «հեղափոխական հերոսությունների» հրապարակումով, թե ինչպես էր փակում փողոցները եւ գցվում ընթացող մեքենաների կապոտի վրա:  Բայց ԼԳԲՏ-ների` հեղափոխության ակտիվագույն մասնակցության մասին տեղեկությունները նորություն չեն: Այսպես, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կայքում հայտնաբերում ենք համապատասխան նյութ` թվագրված մայիս ամսով: Կայքը մասնավորապես գրում է. «Անհնազանդության գործողությունները փոքրամասնությունների համար պատմական ու շրջադարձային կետ դարձան»: Կայքը նաեւ մեջբերում է ԼԳԲՏ-ների ամենաագրեսիվ պաշտպանությամբ զբաղվող «Նոր սերունդ» ՀԿ ղեկավարներից մեկի` Արման Սահակյանի խոսքը. «ԼԳԲՏԻ ակտիվիստները անհնազանդությունների ամենաակտիվ մասնակիցներից էին: Հասարակությունը սկսեց հասկանալ, որ մենք նույնպես հայրենասեր ենք, պայքարում ենք արդարությունը բոլորին հասանելի դարձնելու համար»: Նույն կայքում գտնում ենք նաեւ սույն անձնավորության բավականին ուշագրավ խոստովանությունը. «Մեր համայնքը ավելի անվախ է դարձել: Տրանս անձինք դա ապացուցում էին` այլ ցուցարարների հետ փողոցներում անքուն գիշերներ անցկացնելով: Ամենուր սիրալիր մթնոլորտ էր ստեղծվել մի նպատակի շուրջ` տապալել կոռումպացված ռեժիմը եւ նոր Հայաստան կառուցել»:

Այդ բառակապակցությունը` «մեր համայնքը», տվյալ դեպքում նշանակում է գեյեր, լեսբիներ, տրանսսեքսուալներ եւ գենդերների մյուս տեսակներ, որոնց անունները գրեթե ոչ ոք հիշողության մեջ չի պահում: Ուշադրություն դարձրեք բանալի բառերի համար` որ այդ կոնտինգենտի համար հեղափոխական գործողությունները «պատմական» էին եւ «շրջադարձային կետ» դարձան: Գումարած դրան, հեղափոխության շնորհիվ նրանք դարձան «ավելի անվախ»: Ի դեպ, նաեւ ռուսական ծայրահեղ լիբերալ «Դոժդ» առցանց հեռուստաընկերությունը շուրջ կեսժամանոց տեսանյութ էր պատրաստել, թե ինչպես են այդ սեռական փոքրամասնությունները ապրում Հայաստանում, եւ ինչպես են մասնակցել հեղափոխությանը, եւ մեծ պաթոսով նկարագրում, թե, օրինակ, ինչպես «քյառթուն» ու «տրանսը» միասին փողոցային նստարաններ են շալակած տանում` փողոցը փակելու համար: Հիշեցնենք նաեւ «պատմական» լուսանկարը, որը համացանցում հայտնվել էր Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, եւ ուր հենց ամբոխի մեջ «տրանս» Մել Դալուզյանը (որը ժամանակին հռչակավոր ծանրորդուհի էր), ոտքերով կանգնել է Սերժ Սարգսյանի մեծադիր նկարի վրա: Հենց այդ լուսանկարի առնչությամբ ՀՀԿ-ականները հեգնանքով եւ տարակուսանքով արձագանքում էին սոցցանցերում. «Սրա՞նք էլ են մեզ հաղթել»: Այդ «թարմ» տպավորությունը` «Սրա՞նք էլ են մեզ հաղթել», լինելով առաջիններից մեկը, թերեւս ամենադիպուկն ու ճշգրիտն է: Մի տեսակ շատ-շատ «զուգադիպություններ» եղան իրար հետեւից, այդ թվում եւ Կարպիսի հրապարակային «սերը» ԼԳԲՏ-ների նկատմամբ, ու Արսինե Խանջյանի լպիրշությունն էլ վրադիր: Իրոք, շատ է նման, որ հեղափոխությունում հենց սրանք են հաղթել, նախեւառաջ` ԼԳԲՏ-ները, աղանդավորները, հայի գենը ատողները, բանակ քանդողները, թուրքին սիրողները: Հիշո՞ւմ եք, չէ, երբ առաջին անգամ ցուցարարները ներխուժեցին Երեւանի քաղաքապետարան, կադրերում պարզ երեւում էր, որ դա ԼԳԲՏ-ների խումբ է, ինչի առթիվ բանաձեւ էր պտտվում` «բոլորին մերժեցին նատուրալ ցուցարարները, իսկ Տարոնին գեյ-շքերթը»:

Եվ ինչ, այսքանից հետո հեղափոխության հետ հույսեր պահող, պատրանքներ փայփայողներ մնացե՞լ են: Իներցիայով դեռ մնացել են...

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ` ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ԳԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՎԱԽԻ ՄԵՋ ՊԱՀՈՂ

Կոնկրետ պետական օղակներում գտնվող Կարպիս Փաշոյանի եւ «կյանքիխոսքական» Գեւորգ Աճեմյանի` աշխատանքից դուրս գալու դիմումների առկայությունը, որպես այդպիսին, ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հանրության աչքերում չնույնանալ այդ կերպարների հետ: Նույնը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներում Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ հեռու է հակաբանակային տրամադրություն ստեղծողներից եւ եկեղեցաքանդներից: Պարզ է, որ հանրային կարծիքի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը շատ զգայուն է, քանզի ապագա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը, եթե այդպիսիք կայանան, պայմանավորված է մեկ անձի` Նիկոլի վարկանիշով: Բայց միաժամանակ կան եւ պարտավորություններ, ընդ որում` հակասական: Կարպիսի ու Գեւորգ Աճեմյանի նմանների առնչությամբ համապատասխան մերժելի փոքրամասնությունները, ըստ էության, Նիկոլին մեղադրում են, որ հեղափոխությունից հետո իրենց քցել է: Հետաքրքիր է, որ աշխատանքից ազատման դիմումները բավարարելը ձգձգվում է: Ոչ պակաս հետաքրքիր է, որ  Վեհարան ներխուժածներից մեկի մոտ հայտնաբերված թմրանյութանման զանգվածի փորձաքննությունն այնքան ձգձգվեց, որքան հնարավոր է ձգձգել, երբ ոստիկանության ամենավերին ղեկավարությունն է դրանում շահագրգռված: Դե, եթե ոստիկանությունն իրեն այդպես է պահում, պետք չէ զարմանալ, որ սոցցանցերում հազարավոր օրինակներով տարածվում են տեսանյութեր «Ոստիկանությունը ժողովրդին պաշտպանում է հոգեւորականների հարձակումից» մակագրությամբ: Անսքող գրոհը հենց այդպես է լինում: Անսքող գրոհի անհանդուրժելի օրինակ տեսանք եւ Ազգային ժողովում: Այնտեղ Դանիել Իոաննիսյանը, որն ընդամենը կառավարության ժամանակավոր հանձնաժողովի ներկայացուցիչ է, վերջնագրերով էր խոսում Ազգային ժողովի հետ: Այն ԱԺ-ի, ուր թովշակրոնները չնչին փոքրամասնություն են, որը ամենեւին էլ իրենցը չէ: Գործադիրի որեւէ ներկայացուցիչ չի համարձակվել ԱԺ-ի հետ այդպես խոսել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Իսկ սրանք համարձակվում են: Եվ կարելի է պատկերացնել ինչեր կանեն, եթե հանկարծ Ազգային ժողովը իրենը դառնա: Ոչ մի կերպ չի դադարեցվում նաեւ վարձու տականքների գրոհներով համացանցում բոլոր չհամաձայնողներին հետապնդելու պրակտիկան: Լրատվամիջոցների բողոքներն էլ բանի տեղ չի դրվում, անընդհատ ձեւ են անում` իբր դա «ինքնաբուխ» է: Մինչդեռ դա նույնքան է ինքնաբուխ, որքան մածունը` սեւ: Դե, իսկ ԱԱԾ-ի «մասկի շոուները» ուղղված են ոչ միայն ժողովրդին զվարճալիքով ապահովելուն, այլեւ` վախի մթնոլորտ ստեղծելուն: Որպեսզի ցանկացած ոք մտքում պահի, որ հաջորդ «մասկի-շոուի» թիրախը ինքն է լինելու: Եվ ընդհանրապես, դեպի դիկտատուրա տանող դրսեւորումները բավականին շատ են: Սակայն ինչի՞ համար է այդ ամենը: Նրա համար, որ Նիկոլի վարկանիշային ռեսուրսը արագ սպառվող եւ նվազող ապրանք է, մինչդեռ արտահերթ ընտրություններն արագ անցկացնելը անհնարին է թվում: Եվրոպացիները, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եւ այլ կառույցների, պահանջում են ընտրական օրենսդրության մանրակրկիտ քննարկումներ եւ նույնքան մանրակրկիտ փորձաքննություն իրենց մոտ, ինչպես նաեւ` կուսակցություններին բավարար ժամանակ տալ ընտրարշավները նախապատրաստելու համար: Իսկ եվրոպացիները պետք են Նիկոլին` նրանցից զորակցություն խնդրելու համար, ինչը որ Բրյուսել մեկնելու հիմնական նպատակներից մեկն էր, նա նույնիսկ վճարեց այնպիսի գին, ինչպիսին է ռուսների հետ որոշակի լարվածություն ստեղծելը: Եվրոպացիներն էլ, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու շուրթերով պարզ հարցադրում են` հարաբերությունների մակարդակը թողնելով նույնը, ինչ նախորդ իշխանության օրոք, էլ ինչպե՞ս է թաշակրոն կառավարությունը նորանոր օժանդակություն ակնկալում: Ռուսներին էլ օժանդակության համար թավշակրոնները դիմել չեն կարող, քանզի մի կողմից` Մոսկվային հետաքրքիր չէ, թե ում ձեռքում կլինի իշխանությունը, մյուս կողմից` այնքան էլ արժանահավատ չեն համարում Փաշինյանի եւ վերջինիս վարչախմբի անդամների հավատարմության երդումները: Ու հենց այդ ամենն էլ բերեց ժամանակավոր փոքրիկ լիազորություններ ունեցող Իոաննիսյանի կողմից վերջնագրային գրոհին ԱԺ-ի նկատմամբ: Թավշակրոնները զգում են, որ հողը կարող է փախչել իրենց ոտքերի տակից: Եվ այդ պայմաններում նրանցից ակնկալելի է ցանկացած սադրիչ, անկանխատեսելի գործողություն, որը չի տեղավորվում բանականության շրջանակներում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА