ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կեղծ օղի արտադրելու համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊԸ-ն տուգանվել է 10 մլն դրամով. ՏՄՊՊՀ

20.07.2018 13:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Կեղծ օղի արտադրելու համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա և Գ» ՍՊԸ-ն տուգանվել է 10 մլն դրամով. ՏՄՊՊՀ

«Ա և Գ» ՍՊԸ-ն «Nemiroff» ապրանքային նշանով կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից տուգանվել է 10 մլն դրամի չափով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը տեղեկացրեց։ 

Ըստ մամուլի՝ «Ա և Գ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: 

Արման Մանասերյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ին դիմում-բողոք է ներկայացրել «Nemiroff» («Նեմիրոֆֆ») ապրանքային նշանի սեփականատեր «Նեմիրոֆ Ինթելեքթուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմընթ» ընկերությունը՝ հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը: Դիմումի հիման վրա հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն:

Վարչապետի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դ. Հարությունյան

 

«Մենք վարչական վարույթ ենք հարուցել և մեծածավալ ուսումնասիրություն իրականացրել, մասնավորապես պարզել ենք, որ այո, հայկական շուկայում առկա են «Nemiroff» ապրաքնային նշանով օղիներ, որոն արտադրում է մեկ այլ ընկերություն,  կոնկրետ այս դեպքում «Ա և Գ» ընկերությունն է, որը արտադրում է «Nemiroff» ապրանքային նշանի օգտագործմամբ  «Український мед» անվանումով օղիներ և այդ օղիների արտադրման և իրացման գործընթացում «Nemiroff» ապրանքային նշանի օգտագործման իրավունք չունի»,-ասաց Մանասերյանը։ 

Նա հավելեց, որ 2005թ-ից սկսած «Nemiroff» ապրանքային նշանը գրանցվել է Մտավոր սեփականության գործակալությունում և պաշտպանվում է պետության կողմից: Բացի այդ այն հանրահայտ ապրանքային նշան է, իրացման մեծ  ծավալներ է ապահովում և հասարակության շրջանում լայն տարածում ունի: 

ՏՄՊՊՀ ներկայացուցիչը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  օղիները ձեռք են բերվել «Երևան Սիթի» սուպերմարկերտներից: 

Նշենք, որ սա «Ա և Գ» ընկերության կողմից օղիներ կեղծելու և ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվելու առաջին դեպքը չէ: Արման Մանասերյանը հիշեցրեց, որ նմանատիպ  դեպք նախկինում է գրանցվել, և «Ա և Գ» ընկերությանը կրկին օղիներ կեղծելու համար տուգանվել են 5 մլն դրամի չափով 2 տարբեր  օղիներ՝ «Хлiбний Дар»  և «MEDOFE» օղիները կեղծելու համար:

«Հաշվի առնելով, որ ընկերության վարքագիծը կրկնվում է, այս անգամ նույն ընկերությանը արդեն կրկնակի չափով՝ հանձնաժողովը 10 մլն դրամի չափով պատասխանատվության որոշում է կայացրել և տվել խախտումները վերցնելու հանձնարակական»,-ասաց նա: 

Նա նաև հիշեցրեց, որ նախկին տուգանքից հետո ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր որոշումը, չնայած ՏՄՊՊՀ-ի հետևողական ջանքերի արդյունքում պահպանել է որոշումը և ընկերությունը տուգանքների գումարները վճարել է: 

Հարցին, թե հավաստի են այն տեղեկությունները, որ ընկերություն պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին,  ՏՄՊՊՀ պաշտոնյան նշեց, որ  ընկերությունը գրանցված է Տիչինայի երրորդ նրբանցք հասցեում, դա նույն  հասցեն է, ինչ «Ալեքս Գրիգ» ընկերությունը: «Բայց մնացած առումներով իրենից հետո որևէ փոխկապակցվածության  էլեմենտներ չկան և դա բավարար չէ, որ  ընկերություններին համարենք նույն անձանց խումբը՝ տնօրեններն են տարբեր, սեփականատերերն են տարբեր և կրկնվող էլեմենտներ չկան»,-ասաց նա և հաստատեց, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն էլ նախկինում կրկին օղիներ կեղծելու համար տուգանվել էր:  

ՏՄՊՊՀ պաշտոնյան նշեց, որ ընկերությունից  վարչական վարույթի քննության ժամանակ տված պարզաբանման մեջ ասել են, թե բացառապես շփոթմունքի արդյունքում է տեղի ունեցել և բնականաբար որևէ միտում չեն ունեցել: 

Nemiroff» ապրանքային նշանով օղիները ՀՀ է ներմուծում «Սովրանո» ընկերությունը:

Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից ավելի քան 15 մլն դրամ է հափշտակել. ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА