ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փյունիկը» պատասխան խաղում էլ հաղթեց «Վարդարին» և դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ

19.07.2018 23:07 ՍՊՈՐՏ
«Փյունիկը» պատասխան խաղում էլ հաղթեց «Վարդարին» և դուրս եկավ Եվրոպա լիգայի 2-րդ փուլ

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր մակեդոնական «Վարդարին»:

Էնդի Գրեյի կարծիքով Մխիթարյանը խաղադաշտ դուրս գալու փոխարեն պետք է ստուդիայում վետերանների հետ քննարկեր խաղը

Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 2:0: Խաղը հիմնականում ընթացավ հավասար պայքարում, թիմերից որևէ մեկը մեծ առավելություն չուներ: Մեր թիմի ֆուտբոլիստները գոլ խփելու ավելի ռեալ շանսեր ունեին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Բաքար Բալդեն խփեց «Փյունիկի» առաջին գոլը:

88-րդ րոպեին հերթական հակագրոհը ևս արդյունավետ էր. Բալդեն դուբլ ձևակերպեց:

Մակեդոնական թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ով 14-րդ րոպեին դեղին քարտ  է ստացել:

Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմն ընդհանուր 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է գալիս ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլ:

ԵԼ-ի 2-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը ղազախական «Տոբոլն» է, որն առաջին փուլում հաղթահարել է վրացական «Սամտրեդիայի» արգելքը՝ 1:0, 2:0:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА